|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիշեցրեց, որ Ադրբեջանը մշտապես խախտում է ԵԱՀԿ պայմանագրերը:
«Նման պայմաններում արձագանքը պետք է լինի Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման ձևով»,- ասաց նա և ավելացրեց, որ դա երաշխիք կհանդիսանա Ղարաբաղի անվտանգության համար, կնպաստի, որ Արցախը որպես լիարժեք կողմ մասնակցություն ունենա բանակցային գործընթացում:
«Գալու է օրը, երբ մենք ճանաչելու ենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը, և Ազգային ժողովի բոլոր 131 պատգամավորները միահամուռ կընդունեն ճանաչման փաստաթուղթը կամ օրենքը»,- հակադարձեց Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը, նշելով, որ կոնկրետ ժամկետը չի կարող կանխատեսել: