|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
ԵԱՀԿ-ն պետք է շարունակի ջանքերը հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ: ԵԱՀԿ գագաթնաժողովում ունեցած ելույթում այսօր հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Ի թիվս այլ հակամարտությունների` ԱՄՆ պետքարտուղարն անդրադարձել է ԼՂ հիմնահարցին: «Որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր` նշում եմ, որ յուրաքանչյուր արդարացի լուծում պետք է հիմնված լինի Հելսինկյան ակտի սկզբունքների եւ նախագահներ Օբամայի, Սարկոզիի եւ Մեդվեդեւի` Աքվիլայում մշակած եւ Մուսկոկայում վերահաստատված վեց կետերի վրա: Ցանկանում եմ նշել, որ նշված սկզբունքներն ու կետերը միասնական ամբողջություն են, եւ դրանցից որոշների առանձնացումը եւ անտեսումը կխոչընդոտի խնդրի կարգավորմանը»,- ասել է Հիլարի Քլինթոնը: Իր խոսքում ԱՄՆ պետքարտուղարը հատուկ ընդգծել է, որ հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, եւ ԵԱՀԿ-ն պետք է ավելացնի ջանքերը հակամարտություններն ու դրանց թեժացումը կանխելու համար: