|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մինչ ԱՄՆ Դաշնային իշխանություները ուսունասիրում են WikiLeaks-ի և աշխարհահռչակ Forbes ամսագրի հիմնադիր Ջուլիան Ասանջին լրտեսության մեղադրանքով դատելու քրեական օրենսգրքի հնարավորությունները, նա հանդես է եկել նոր բացահայտումներ անելու մտադրությամբ: Նա հայտարարել է, որ մտադիր է զբաղվել ոչ միայն կառավարությունների գաղտնի գործունեության բացահայտմամբ, այլև՝ բանկերի: Ջուլիան Ասանջը հայտնել է, որ 2011-ի սկզբին WikiLeaks-ը կհրապարակի ամերիկյան բանկերից մեկի ներքին գործավարական փաստաթղթերը: Իսկ թե ո՞ր բանկի կամ ի՞նչ բովանդակության փաստաթղթերի մասին են լինելու հրապարակվելիք փաստաթղթերը, նա ոչինչ չի ասել: WikiLeaks-ի բանկային այս հրապարակումը արդեն անուն ունի: Ասանջն այն անվանել է՝ «կոռուպցիայի էկոհամակարգ»: