|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ոչ պաշտոնական աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ «Արաքս» թռչնաֆաբրիկայում վարակիչ հիվանդություն է տարածվել: Հավերը սատկում են: Նրանց ածած ձուն պիտանի չէ օգտագործման։
Սա մտահոգել է «Արաքսի» ղեկավարությանը։ Մի քանի օր առաջ ֆաբրիկա են հրավիրվել մասնագետներ, որոնք եզրակացրել են, որ այնտեղ ինֆեկցիոն բրոնխիտի համաճարակ է։ Նրանք խորհուրդ են տվել մորթել հիվանդ հավերին, որոնց ձուն վտանգավոր է մարդու առողջության համար։ Սակայն «Արաքսի» տնօրինությունը հրաժարվել է կատարել մասնագետների խորհուրդը, և շարունակում է ձու խանութներին մատակարարել։ Մեր տեղեկություններով, գյուղատնտեսության նախարարությունը պաշտոնապես տեղեկացված չէ համաճարակի մասին:
«Արաքս» թռչնաֆաբրիկաե ԲԲԸ-ում վստահեցնում են, որ թռչունն առողջ է և ոչ մի ինֆեկցիոն բրոնխիտ էլ չկա։