|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Գաղտնի տեղեկատվությունների հրապարակմամբ մասնագիտացած WikiLeaks կայքը հանրության դատին է ներկայցրել իր հերթական ավարը՝ տասնյակ հազարավոր էջեր ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնի արխիվից: Այս հրապարակումը սպառնում է միջազգային մի ամբողջ շարք սկանդալների:
Մասնավորապես, գաղտնի նամակագրություններում նույնիսկ անախորժ բնութագրումներ կան համաշխարհային առաջնորդների հասցեին: Օրինակ, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևին ամերիկյան դիվանագետները կոչում են «դալուկն ու երկչոտ», իսկ վարչապետ Վլադիմիր Պուտինին «որձ-ալֆա»: