|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երեք սամոացի դեռահասներ 50 օր Խաղաղ օվկիանոսում կորած են եղել և փրկվել են թյունոս որսացող ձկնորսական նավի կողմից: Երեք տղաները՝ Սամուելը և Ֆիլոն 15 տարեկան, իսկ Էդվարդը՝ 14, ալյումինե նավակով անհետացել էին հոկտեմբերի 5-ին: Նրանց ընտանիքները և երկրի իշխանությունները երկար որոնումներից հետո տղաներին մեռած են համարել:
Տղաներին բաց օվկիանոսում նկատելուց հետո, ձկնորսները մոտեցել են նրանց և հարցրել, թե արդյոք օգնության կարիք ունեն, իսկ նրանք պատասխանել են, որ ավելի շատ, քան նրանք կարծում են:
Ձկնորսներն ասել են, որ տղաներն ամբողջ այդ ընթացքում ընդամենը մեկ հատ ծովային թռչուն են կերել և մի քանի կոկոս: Իսկ փրկվելուց մի քանի օր առաջ սկսել են ծովի ջուրը խմել, քանի որ երկար ժամանակ չի անձրևել, և եթե նրանց չգտնեին, ապա երկար չէին գոյատևի:
Տղաներն այժմ Ֆիջիում են, որտեղ բժշկական օգնություն են ստանում: