|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երեկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպում է ուենցել Հունգարիայի պաշտպանության նախարար դոկտոր Չաբա Հենդեյի հետ: Քանի որ 2011-ին Հունգարիան ստանձնելու է Եվրամիության նախագահությունը, քննարկումներն ընթացել են հիմնականում տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:
Սեյրան Օհանյանը և Չաբա Հենդեյը ստորագրել են ռազմական համագործակցության մասին համաձայնագիր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել պաշտպանական բարեփոխումների, կրթության ու վարժանքների, ռազմական պատմության ոլորտներում հարաբերությունների խորացման, ռազմական թանգարանների միջև համագործակցության զարգացման շուրջ:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել է Բուդապեշտի Հերոսների հրապարակ և հարգանքի տուրք մատուցել Անհայտ զինվորի հուշարձանին:
Սեյրան Օհանյանը հանդիպումներ է կունենա նաև հունգարահայ համայնքում, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ինչպես նաև հայ և հունգարացի զինվորների հուշարձանին: