|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արքայազն Ուիլիամը և Քեյթ Միդլթոնը ընտրել են իրենց հարսանեկան ծիսակատարության օրը և տեղը: Թագավորական ընտանիքն այսօր հայտնել է, որ պսակադրությունը տեղի կունենա ապրիլի 29-ին, Լոնդոնում՝ Ուեսթմինսթեր Էբբիում:
Հարսանիքի ծախսերը կհոգա թագավորական ընտանիքը, իսկ կառավարությունը կհոգա փոխադրման կամ անվտանգության հետ կապված ծախսերը:
Հարսանիքի վայր ընտրված Ուեսթմինսթեր Էբբին 1000 տարեկան է և 1066 թվականից սկսած եղել է թագադրման եկեղեցին, որտեղ թագավորները և թագուհիները թագադրվել են գահ բարձրանալիս: Այստեղ անցկացվել են բազում թագավորական հարսանիքներ, ինչպես նաև հուղարկավորություններ: Ուեսթմինսթեր Էբբիում է անցկացվել նաև լեդի Դիանայի հուղարկավորության արարողությունը:
Հարսանիքի օրը ազգային տոն է նշանակվելու: