|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նոյեմբերի 11-ին ստորագրահավաք է անցկացվել Կապանում: 11.000 մարդ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ուրանի հանքերի շահագործման կառավարության ծրագրի դեմ: «Մեզ միացել էին անգամ մարզպետն ու քաղաքապետը: Բնակչության 99.9 տոկոսը դեմ է այդ ծրագրին: Բողոքի ակցիաները լինելու են շարունակական»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Կապանի էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման ՀԿ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը:
Իսկ ԱԺ-ում Սյունիքի պատգամավորները լռում են, չեն խոսում ուրանի շահագործման կառավարության ծրագրի մասին, ինչը, ըստ Արթուր Ղազարյանի, զարմանալի է: