|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխությունը, որը կայացավ նոյեմբերի 21-ին, անսպասելի արդյունքներ գրանցեց: Ընդամենը մեկ տարում դեռահասների սիրելին դարձած Ջասթին Բիբերը ամենապոպուլյարն էր մրցանակաբաշխությունում: Նրան մրցանակներ են շնորհվել միանգամից 4 անվանակարգերում՝ լավագույն փոփ/ռոք երգիչ, լավագույն փոփ/ռոք ալբոմ, տարվա հայտնություն և տարվա լավագույն երգիչ:
Երկրպագուները օն-լայն քվեարկությամբ Բիբերին նախընտրել են տարվա լավագույն երգչի անվանակարգում առաջադրված Լեդի Գագայից, Էմինեմից, Կեշայից և Քեթի Փերիից:
Մինչ Ջասթինի երկրպագուներն ուրախանում են իրենց սիրելի երգչի հաղթանակով, քանթրի երաժշտության սիրահարներն ինտերնետում հայտարարություններ են անում, որ դիտավորված քվեարկել են Ջասթինի օգտին, որպեսզի պատվազրկեն Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխությունը: Քանթրի ժանրի երկրպագուները զայրացած են, քանի որ մրցանակաբաշխության կանոններով «Լավագույն երգիչ» անվանակարգի համար պետք է առաջադրվեն բոլոր ժանրերից՝ փոփ, ռոք, ռեպ, քանթրի, սակայն այս տարի խախտել են այդ կանոնները, և քանթրի երգիչ չի առաջադրվել լավագույն երգչի տիտղոսի համար: Այդ պատճառով էլ երկրպագուները որոշել են համախմբվել և այդ կերպ «վրեժ լուծել» մրցանակաբաշխության կազմակերպիչներից:
Այնուամենայնիվ, փաստ է, որ Ջասթին Բիբերը ԱՄՆ լավագույն երգիչն է: