Քաղաքականություն
Հասարակություն
Հայրենի
Անդրադարձ
Մեկնարկում` երկու հաղթանակ

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկեց միջազգային կարգի մրցավար Վլադիմիր Դվորկովիչի հիշատակին նվիրված շախմատի ավանդական պատանեկան միջազգային մրցաշարը: Ստուգատեսին մասնակցում են յոթ երկրների, այդ թվում` նաեւ Հայաստանի ներկայացուցիչները:

Մեր երկրի հավաքականի պատիվն են պաշտպանում Ռոբերտ Աղասարյանը, Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը և Մարիա Գևորգյանը: Առաջին օրը հայ շախմատիստները երկու անգամ նույն` 2,5:1,5 հաշվով հաղթեցին Լեհաստանի պատվիրակներին: Այժմ առաջատարներն են Չինաստանի եւ Հայաստանի հավաքականները, որոնք վաստակել են 4-ական թիմային միավոր: Շախմատիստների անհատական ցուցանիշների գումարով Չինաստանն ունի 6, Հայաստանը` 5 միավոր:
||