|
|
|
|
Մեդալ ձախողակ ֆուտբոլիստին
Թեեւ ֆուտբոլի Ճապոնիայի հավաքականի խաղացող Յուիչի Կոմանոն Հարավաֆրիկյան Հանրապետությունում անցկացվող ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի Պարագվայի ընտրանու հետ հանդիպման ժամանակ չէր կարողացել հստակ իրացնել 11 մ-անոց հարվածը, սակայն նա մեդալ կստանա: Պարգեւը ֆուտբոլիստին որոշել է շնորհել Վակայամա վարչատարածքի ղեկավարը: Վերջինս գտնում է, որ Կոմանոն աշխարհի առաջնությունում ուժերի ողջ ներդրումով է հանդես եկել: Ֆուտբոլիստը բնակվում է Վակայամայում:
Հիշեցնենք, որ Ճապոնիա - Պարագվայ հանդիպումն ավարտվել էր 0:0 հաշվով: Իսկ 11 մ-անոցների հարվածաշարի օգնությամբ հաղթել էին պարագվայցիները` 5:3: Կոմանոն միակ ֆուտբոլիստն էր, որը չէր կարողացել իրացնել 11 մ-անոցը: Նա խաղից հետո հայտնել է, որ անհաջողությունից հետո իրեն օգնել են ուշքի գալ խաղընկերները: Մասնավորապես, թիմի մեկ այլ պաշտպան` Մարկուս Տուլիոն, հայտնել է, որ ինքը եւս չէր կարողանա վստահորեն գրավել դարպասը:
|
|
 |
|
|
|