close
Եղանակը Երևանում
13 Հուլիսի 2020
+18°
+28°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մի երկու խոսք իմ պատկերացրած երջանկության մասին

Հարթակ

22 Հունվարի 2016, 15:15
 Մի երկու խոսք իմ պատկերացրած երջանկության մասին

Երջանկությունը, սովորաբար, կորցրած բաների մեջ ենք փորձում փնտրել` ախ ու վախ անելով. այդ պահին մեր ունեցածը չենք գնահատում:

Հովհաննես Գրիգորյանն ասում էր. «Երջանկությունն այն է, ինչ մենք կորցնում ենք ամեն օր և այն, ինչ մենք կորցնում ենք ամեն ժամ»: Երջանկությունը նաև այն է, ինչ մենք գտնում ենք ամեն օր, ամեն ժամ, գտնում ենք ու կորցնում, դրա համար էլ կորցրածի մեջ ենք փնտրում այն: Երջանկությունը կորցնելուց հետո չափսոսելու մեջ է:

Երջանկությունը, թվում է, այն է, ինչ մեզնից դուրս է: Միշտ դիմացինն ավելի երջանիկ է թվում:

Երբեմն մեզ տրված երջանկության պահի հետ չգիտենք` ինչ անել, դրա համար էլ ուղղակի շրջանցում ենք այն: Երջանկությունն այն է, ինչը հնարավոր չէ շրջանցել:

Երջանկությունն այն է, ինչը խմում ենք մի բաժակ սուրճի հետ, ծխում` մեկ հատիկ ծխախոտով, ասում` իրենից կարևորություն չենթադրող բառերով, տեսնում` մի հայացքում: Երջանկությունը քո սիրած երաժշտության` քեզ ճոճելու մեջ է, կարդացածդ գրքի հենց այն մի նախադասության մեջ, որը պտտվում է գլխումդ, երջանկությունը ֆիլմի մի դրվագում է, որի կատարելության հաճույքից աչքերդ կուլ են գնացել, բայց երջանկությունը երաժշտության մեջ, գրքերում ու ֆիլմերում չէ, դրանցից պոկած պահերի մեջ է:

Երջանկությունը ձևեր չթափելու մեջ է, երջանկությունն, առհասարակ, ձևերից դուրս է:

Երջանկությունը սահմանին կանգնած զինվորի պարապության մեջ է: 

Երջանկությունը դիմացինի` երջանիկ լինելու և նրա` քո երջանկությանը չխանգարելու մեջ է:

Երջանկությունը ներքին ազատության մեջ է, թեկուզև` ազատ տխրելու:

Երջանկությունը կատարելության մեջ չէ, քո ընտրածի խուճուճ ճանապարհի մեջ է:

Երջանկությունն անկեղծության մեջ է, թեկուզ` անկեղծ քեզ չսիրելու, քննադատելու:

Երջանկությունն ինչ-որ մեկի կողքին լինելն ու չձանձրանալու մեջ է:

Երջանկությունը երջանկություն չփնտրելու մեջ է, այլ «կողքերդ» լավ նայելու:

Երջանկությունն, առհասարակ, ինչ-որ բանի մեջ չէ, իմ ու քո մեջ է:

 

Կարինե Հարությունյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica