close
Եղանակը Երևանում
19 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Ապր 2019
USD1482.85
GBP1628.24
EUR1543.25
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սաուդյան Արաբիայում շախմատը դասվեց մեղքերի շարքին

Խճանկար

21 Հունվարի 2016, 23:52
    Սաուդյան Արաբիայում շախմատը դասվեց մեղքերի շարքին

Սաուդյան Արաբիայի գերագույն մուֆթին հայտարարել է, որ շախմատը հակասում է  իսլամի սկզբունքներին:

Աբդուլ Ազիզ իբն Աբդուլլա Ալ աշ Շեյխը կրոնական նոր կանոններին նվիրված հեռուստաշոուի ընթացքում  ասել է,որ շախմատը «ազարտային խաղ է», «ժամանակի եւ փողի անիմաստ վատնում», որը թշնամանք է սերմանում երկու խաղացողների միջեւ, ըստ այդմ իսլամի ավանդույթներին հակասում է: Մուֆթին իր հայտարարությունը հիմնավորել է Ղուրանից մեջբերած տողով, որն արգելում է «ալկոհոլը, ազարտային խաղերը, կռապաշտությունը»:

The Guardian-ի դիտարկմամբ, շախմատը դժվար թե ամբողջապես արգելվի, պարզապես կհայտարարվի «աննշան մեղք», ինչպես երաժշտությունը:

Ի դեպ, 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո շախմատն արգելվել էր նաեւ Իրանում` համարվելով մեղք, սակայն 1988 թվականի արգելքը հանվեց,  եւ թույլատրվեց խաղալ շախմատ`առանց խաղադրույքների:

ԱԺ նիստը` ուղիղ
19 Ապրիլի 2019, 10:05 HES_VIDEOԱԺ նիստը` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica