close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+16°
+23°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արդարադատության հայկական բանաձևը

Բլոգեր

13 Հունվարի 2016, 19:40
 Արդարադատության հայկական բանաձևը

Գրող հրապարակախոս Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ասում են ոստիկանությունը զբաղվելու է գեներալ Մանվելի անվան հետ կապված` մամուլի հրապարակումներով: Վայ, վայ, վայ...ու ձեզ թվում է, որ Աբգարյան Հրաչը կանգնելու է ու ոստիկաններին ասելու է, հա, ծեծել ա՞: Ովքեր ճանաչում են Աբգարյան Հրաչին, լավ գիտեն, թե նա ինչ պարկեշտ, թասիբով, իր երկիրը սիրող անձնավորություն է և ոստիկանությունը շատ լավ գիտի, որ Հրաչը ցուցմունք չի տա: Հրաչը ծեծին սովոր տղա է, նաև՝ լավ ծեծել գիտի: Գիտեք, բռնցքամարտի ՍՍՀՄ հայտնի վարպետներից է եղել: Հիմա էլ Էջմիածնում բռնցքամարտի իր դպրոցը ունի: Էս հարցը ոստիկանության միջոցով լուծվելիք հարց չի: Հերթական պակազուխան է: Մինչև ամանորյա տոները արդեն գիտեինք, որ Էջմիածնում հերթական այլանդակությունն է տեղի ունեցել: Բա ոստիկանությունը, եթե կարող էր զբաղվել, ինչո՞ւ չի զբաղվել: Թե՞, չգիտեին: Ողջ Էջմիածինը գիտեր, Երեւանի կեսը գիտեր, Մոսկվայում գիտեին, ամերիականերում գիտեին, բայց արի ու տես մեր, անքուն, մեր հրեշտակ, ոստիկանները տեղյակ չէին: Բա, այսպիսի բաներ: Ասե՞մ ինչ է լինելու: Էջմիածնի ոստիկանապետին կհեռացնեն, որ «տեղյակ չի պահել», կամ իբր գործ է «ծածկել», իսկ մեկ ամիս էլ չանցած հերթական էջմիածինցին կծեծվի և վերջ: Սա կոչվում է, արդարադատության հայկական բանաձև:

p.s. Չի բացառվում, որ այս ողջ աղմուկը հենց Մանվելի շրջապատն է գցել, որպեսզի Հրաչի ձեռքերը «կապեն»և պատասխան չլինի: Չէ՞, որ ոչ Մանվելը և ոչ էլ նրա շրջապատից ոչ ոք, իրավապահների կողմից պատասխանատվության չի ենթարկվելու»:

 

Մահացել է Վիետնամի նախագահը
21 Սեպտեմբերի 2018, 10:12 Մահացել է Վիետնամի նախագահը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica