close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2018
+16°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իմ թոռնիկ Զառա՛, երկու տիկնիկ եմ բերել քեզ նվեր

Հասարակություն

4 Հունվարի 2016, 12:07
 Իմ թոռնիկ Զառա՛, երկու տիկնիկ եմ բերել քեզ նվեր

Իմ թոռնիկ Զառա՛, երկու տիկնիկ եմ բերել քեզ նվեր Սիրել՛ի Զարուհի, իմ թոռնիկ Զառա՛ Վերջին անգամ մենք հանդիպել ենք, երբ դու հինգ տարեկան էիր եւ էլի բղավում էիր, որ ես գայի: Հիմա դու հինգ տարեկան չես, բայց հինգ տարեկանի պես կրկին բղավում ես, որ նոր Հայաստանը գա: Անկեղծ ասած` ես Լապլանդիայում երկար փնտրեցի Նոր Հայաստան անունով մեկին, բայց ոչ մեկի չգտա, ինձ հայտնեցին, որ այդպիսի մարդ չկա: Փոխարենը ես քեզ ուրիշ նվեր եմ բերել` երկու տիկնիկ` մեկը` Իլհամ Ալիեւի, մյուսը` Էրդողանի դեմքերով: Ես գիտեմ, որ դու շատ ես սիրում տիկնիկներով խաղալ, հատկապես` դրանք այրել, ուրեմն ահա քեզ այրելու տիկնիկներ: Սիրելի՛ Զառա, կարող ես նստել իմ սահնակը, եւ մենք միասին կգնանք Տիբեթ` Դալայ լամայի մոտ: Դու կտեսնես, թե նրանք ինչ են խոսում, բայց ամենակարեւորը` կտեսնես, թե ինչպես են խոսում: Գիտե՞ս, այնտեղ չեն բղավում, ու գիտե՞ս, այնտեղ կարողանում են իրենց հարցերը լուծել, որովհետեւ չեն բղավում: Իմ ընկեր Դալայը քեզ հեքիաթ կպատմի արքայադստեր մասին, որը միայնակ պայքարում էր չար դեւերի դեմ: Դու կիմանաս, որ արքայադուստրը հաղթեց դեւերին, որովհետեւ սկսեց սիրել նրանց… Չէ, ես չեմ խնդրում, որ դու սիրես, քանի որ կողքիդ դեւեր չկան, բայց ես խնդրում եմ քեզ` երբեմն ելույթի տեքստ գրելիս կամ ելույթի փոխարեն երաժշտություն ընտրելու փոխարեն դուրս գաս ԱԺ-ից, Երեւանից, գնաս շատ-շատ հեռու մի տեղ, այդ հեռու-հեռու տեղում կանգնես ու շշնջաս, կարեւոր չէ, թե ինչ, կարեւորը շշնջալն է, որովհետեւ ամենակարեւոր բաներն ասում են ոչ թե բղավելով, այլ շշնջալով: Սկսիր կարեւոր բաներ ասել, Զառա՛, թոռնի՛կս:

Շարունակելի...

Օրվա կադր
20 Սեպտեմբերի 2018, 13:13 Օրվա կադր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica