close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+22°
+24°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թաք մի անգամ նենց արա՝ ես ու ընգերս մեր նախագայի հետ էթանք էդ Ալիեւի հետ հանդիպման...

Խճանկար

2 Հունվարի 2016, 12:10
 Թաք մի անգամ նենց արա՝ ես ու ընգերս մեր նախագայի հետ էթանք էդ Ալիեւի հետ հանդիպման...

Մենք երկուսով ենք` ես եմ ու ընգերս ա: Ընգերս գեներալ ա, ես էլ եմ գեներալ, երկուսս էլ, ոնց որն ասում են` կռվել ենք, զոհվել ենք` հանուն էս ազգի, ու հմի մենք էլի կռվում ենք ու զոհվում ենք` հանուն էս ազգի: Մենք էդ տղերքն ենք, էն, որ ասում են` զոհված ազատամարտիկ, էդ մենք չենք, պռոստո մենք տեսել ենք:

Ձմեռ պապ, ես բան չեմ ուզում, մինակ խաղաղություն եւ մեր զինվորի գլխից, որ մազ չպակասի, մեկ էլ, որ երկրից ճիշտը չկորի, հավայի չէլնեն քֆուր տան, պատասխան չտան, քֆուր տվողը, այսինքն, պատասխան էլ տա, եթե չես կարում պատասխան տաս, քֆուր էլ մի տուր, այ տենց երկիր ենք ուզում: Ընգերս էլ: Ուրիշ բան չենք ուզում: Հա, ընգերս կողից ասում ա` գրա, թող երկու շիշ հանքային ջուր էլ բերի, նենց որ` մի հինգ շիշ հանքային ջուր բեր, ընգերս շատ ա սիրում, ես էլ ընգերոջ մեռած եմ: Ուրիշ բան պետք չի: Հա, մեկ էլ, եթե կարաս, մի հատ նենց արա, որ մեր էս դեպուտատները սաղ դառնան Հանրապետական, էդ, ասենք, ոնց ա՞ ըլում, որ Հանրապետական հիվանդանոց ըլնում ա, ստադիոն ըլնում ա, կառավարություն ըլնում ա, նախագա ըլնում ա, բայց Ազգային ժողով չի ըլում: Նենց արա, որ ըլի, եթե չես կարա, ասա` ախպեր չեմ կարըմ, դուք արեք, մենք անենք: Բայց լավ կլինի, որ դու անես, որովհետեւ մենք էնքան բան ենք արե արդեն:

Ադա Մանվե՛լ, կհիշա՞ս, թե ինչեր ենք արե….Ընգերս ասում ա` հիշում եմ, բա ոնց չէ: Էլ բան չենք ուզում, հա, մեկ էլ ուզում ենք մի անգամ, թաք մի անգամ էլի, ես ու ընգերս մեր նախագայի հետ էթանք էդ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման: Ես էս մասին մեր նախագային ասել եմ, ընգերս էլ ա ասե, բայց մեր նախագան ասըմ ա` չէ, ախպե՛ր: Դու հմի նենց արա, որ մեր նախագան չասի` չէ, ախպե՛ր: Ուրիշ բան չենք ուզում, համ մեկ էլ… Թե՞ էդ չասենք, ադա Մանվե՛լ... Չէ, էդ մի՛ ասա, Սեյրա՛ն: Լավ, էդ չենք ասում….

Կոկորդիլոս-մոկորդիլոս չբերաս, գրեչկա բեր, մենք քյասիբ գեներալ ենք:

Գեներալ Սեյրան Սարոյան

Իմ ընգեր Մանվել Գրիգորյան

 

Շարունակելի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica