Իսկ նրանք Նոր տարվա գիշերը քաղաքական գործիչների խրտվիլակներ են այրում
Խճանկար

Նոր տարին դիմավորելու յուրահատուկ և տարօրինակ ավանդույթ է գործում Պանամայում։ Այստեղ ընդունված է այրել քաղաքական գործիչների, մարզիկների և այլ մարդկանց խրտվիլակները։
Սակայն հետաքրքիրն այն է, որ դրա տակ, ըստ տեղի բնակիչների, վատ բան պետք չէ փնտրել․ պանամացիները ոչ ոքի վատություն չեն ցանկանում։ Նրանք պարզապես այրում են խրտվիլակները` կարծելով, թե դրանք խորհրդանշում են անցնող տարվա բոլոր անհաջողությունները` չկա խրտվիլակը, չկան անհաջողություններ նոր տարում։ Խրտվիլակ պետք է այրի յուրաքանչյուր ընտանիք։