close
Եղանակը Երևանում
9 Ապրիլի 2020
+6°
+11°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Ապր 2020
USD1496.58
GBP1612.23
EUR1539.43
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մի՛ գրեք մեր մասին

Հարթակ

22 Դեկտեմբերի 2015, 11:04
 Մի՛ գրեք մեր մասին

Եթե մեկը երբեք հայկական կամ ադրբեջանական հեռուստաընկերություն չնայի, ռադիո չլսի կամ թերթ ու կայք չկարդա, ապա վստահ կլինի, որ հայ-ադրբեջանական, Ղարաբաղում ասում են` ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ամեն ինչ, ինչպես Ջեյմս Ուորլիքը կասեր, OK է:

Բանն այն է, որ ոչ մի միջազգային լրատվամիջոց, այդ թվում` ռուսական, չի անդրադառնում հայ-ադրբեջանական սահմանի իրադարձություններին, իսկ այստեղ արդեն տանկերն են ակտիվացել: Մինչդեռ աշխարհի մյուս կրակակենտրոններում տեղի ունեցող իրադարձություններին միջազգային լրատվականները ոչ միայն հետեւում են, այլեւ դա անում են տեղից` սեփական թղթակիցների միջոցով, երբեմն` ուղիղ կապով: Տպավորություն է ստեղծվում, որ կա'մ աշխարհում հակամարտություններն այնքան շատ են, որ ղարաբաղյանը այդ համապատկերում ամենեւին էլ հակամարտություն չի թվում, կա'մ մեր հակամարտությունից աշխարհում լուրջ վտանգներ չեն տեսնում, կա'մ էլ աշխարհում ուղղակի չգիտեն, որ Հայաստան կա, առանձին` Ղարաբաղ կա, եւ այս երկուսի վրա արդեն տանկերից կրակող Ադրբեջան կա:

Ի՞նչ է սա նշանակում կամ ի՞նչ կարող է սա նշանակել: Նախ` եթե հաշվի առնենք, որ Ղարաբաղյան հակամարտության սրացումներին արեւմտյան եւ ռուսական լրատվամիջոցները չեն անդրադառնում` միառժամանակ, ապա ստացվում է, որ դրան անդրադարձը շահեկան չէ ո'չ Արեւմուտքին, ո'չ էլ Ռուսաստանին, այլ կերպ ասած` ե'ւ Արեւմուտքը, ե'ւ Ռուսաստանը շահագրգռված չեն ղարաբաղյան հակամարտության սրացումով, հետեւաբար, չեն խոսում այն մասին, որ այդ հակամարտությունն արդեն իսկ սուր է:

Երկրորդ` Ղարաբաղյան հակամարտությունն այս պահին, իրոք, միջազգային քաղաքականության բազմազբաղ օրակարգում չէ, այդ պատճառով էլ միջազգային լրատվականներն ուղղակի ժամանակ եւ ռեսուրս չունեն հատուկ անդրադառնալ միջազգային քաղաքականության օրակարգից դուրս` «մանր» կամ «աննշան» խնդիրներին:

Երրորդ` խնդիրն այն է /իսկ իրականում սա խնդիր չէ/, որ Ղարաբաղյան հակամարտության հարցում Արեւմուտքի եւ Ռուսաստանի շահերի բացահայտ հակադրություն չկա, այսինքն` այս հակամարտությունը լուսաբանելիս քարոզչական պատերազմ չի գործելու, ինչպես, օրինակ, գործում էր Վրաստանում կամ գործում է Սիրիայում ու Ուկրաինայում: Իսկ քանի որ չի գործելու, ուրեմն միջազգային լրատվականների համար, որոնց լրահոսը վաղուց արդեն դարձել է քարոզչական պատերազմի գործիք, Ղարաբաղյան հակամարտությունը հետաքրքրական չէ, կրկնում ենք` այս պահին:

Մեծ հաշվով` սա ավելի լավ է մեզ համար: Այո, մի կողմից` մենք, փաստորեն, տեղեկատվական անտեսման մեջ ենք, բայց մյուս կողմից` միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում չենք, եւ գաղտնիք չէ, որ բոլոր այն տարածաշրջանները, որոնք այդ ուշադրության կենտրոնում են, կա'մ լայնամասշաբ պատերազմում են, կա'մ էլ շուտով լայնամասշտաբ կպատերազմեն: Այնպես որ` մի' գրեք մեր մասին:

Հովիկ Աֆյան

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica