close
Եղանակը Երևանում
17 Դեկտեմբերի 2018
+0°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարեն Դուրգարյանն այլևս օպերայի թատրոնի գլխավոր դիրիժորը չէ. ի՞նչ հիմքով է հաստիքը լուծարվել

Մշակույթ

17 Դեկտեմբերի 2015, 14:51
 Կարեն Դուրգարյանն այլևս օպերայի թատրոնի գլխավոր դիրիժորը չէ. ի՞նչ հիմքով է հաստիքը լուծարվել

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորի հաստիքը լուծարվել է: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց թատրոնի գեղարվեստական մասով փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանը:

Նա նշեց նաև, որ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանին առաջարկ է եղել մնալ և աշխատել թատրոնում` որպես դիրիժոր: Դուրգարյանը պետք է իր համաձայնությունը տար մինչև դեկտեմբերի 16-ը, սակայն նա որևէ գրություն չի ուղարկել թատրոն:

Թե ի՞նչ հիմքերով է լուծարվել այդ պաշտոնը, Գրիգորյանը դժվարացավ ասել:

Հարցին, թե իր` թատրոնում աշխատելու տարիներին եղե՞լ է ինչ-որ ժամանակ, երբ այդ հաստիքը կրկին լուծարվել է /Գրիգորյանն օպերային թատրոնում է աշխատում 1980-ականներից/, նա պատասխանեց` ոչ:

Ի դեպ, խոսակցություններ կան, որ դիրիժորի հաստիքը կրճատվել է, քանի որ այդ տեղի համար թեժ պայքար է ընթանում:

Դուրգարյանը օպերայի թատրոնի կառավարման և գեղարվեստական խորհրդի անդամ է:  

Սուրբ Մինաս եկեղեցու ուխտի օր
16 Դեկտեմբերի 2018, 20:15 Սուրբ Մինաս եկեղեցու ուխտի օր
Վարպետ Մեսրոպի կտակը
16 Դեկտեմբերի 2018, 19:38 Վարպետ Մեսրոպի կտակը
7 օր առաջնագծում
15 Դեկտեմբերի 2018, 15:05 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica