close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2017
+12°
+13°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մի ամբողջ կյանք՝ փախեփախի մեջ

Անտեսված ձայներ

16 Դեկտեմբերի 2015, 01:06
 Մի ամբողջ կյանք՝ փախեփախի մեջ

Բաքվից փախած,  Սիրիայում խաղաղ կյանքի հույսով ամուսնացած Իլոնա Թովմասյանը  ստիպված է կրկին ամեն ինչ սկսել զրոյից ՝ երեք երեխաներով ու առանց ամուսնու: Մինչև սիրիական պատերազմը  ամուսնու՝ Հովսեփի հետ Քոբանիում տուն-տեղ էին դրել՝ իրենց երեք երեխաների ապահով ապագայի համար  ոչինչ չխնայելով:  Սեփական արհեստանոց ունեին:  Ասում է` ամուսնուն՝ ավտոմեքենաների թափքի վարպետ Հովսեփին,  Սիրիայի կեսը ճանաչում էր:

Քոբանիի տունն ու գործը թողեցին, երբ զինյալները մտան քաղաք… Ընտանիքը մեկ տարի շարունակ Թուրքիայում` Սուրուչի գաղթակայանում, վրանի տակ  ապրեց: Այս տարվա ամռանը Քոբանին իսլամականներից  արդեն ազատագրվել էր , բայց  քաղաքում ամենուր դարանակալած զինյալներ էին ու ռումբեր՚: Ընտանքի հայրը  ավագ որդու` Արամի հետ  տունն ու խանութը «նայելու» էր գնացել, երբ  բակ մտան զինյալներն ու  տասնչորսամյա որդու  աչքի առաջ սպանեցին հորը : Երիտասարդ ամուսնուն կորցնելուց հետո՝ Իլոնան  իր համար փակեց դեպի Քոբանի ճանապարհը:

Քոբանիի  քուրդ հարևանները զանգահարել են Իլոնային, խնդրել վերադառնալ, խոստացել են ՝  ամեն ինչ կանեն, որ կինը ամուսնու կորուստը, երեխաների հոգսը հեշտ հաղթահարի : «Լավ մարդիկ էին հարևաններս» , -ասում է կինը: Նրանցից դժգոհելու առիթ չունի,  բայց  հրաժարվում է կրկին Քոբան վերադառնալ: Իրենց ավերակ տան լուսանկարներն են հարևաններն ուղարկել. մեծ ու շքեղ տնից ոչինչ չի մնացել… Հիմա Քոբանիում միայն մի բան ունի`  ամուսնու շիրիմը :

Լավ մարդկանց  Իլոնայի ընտանիքը նաև Բաքվում է տեսել . Բաքվի ջարդերի ժամանակ Իլոնայի ծնողներին փրկել է ադրբեջանցի հարևանը, Նասիմինսկի  շրջանի պաշտոնյայի անունը նա հիմա չի հիշում, բայց հենց նա է Իլոնայենց ընտանիքն անփորձանք հեռացրել Բաքվից; Ադրբեջանցի հարևանը վաճառել է նրանց` Բաքվի տունը վաճառել ու քառասուն հազար ռուբլին ձեռքին Թբիլիսիում հանդիպման եկել, փողը փոխանցել Իլոնայի ծնողներին:  «Լավ մարդիքներ  շատ կան »,- իր ադրբեջանցի, ապա քուրդ հարևաններին կինը հիշում է սիրով ու երախտագիտությամբ: 

Մի քանի ամիս է, ինչ երեք երեխաների հետ հաստատվել է Հայաստանում:  Փախստականի կյանքի դառնություն ապրած կինը  միայն խաղաղություն է երազում, գոնե այստեղ հանգիստ շունչ քաշի: Նրա ցանկությունը մեկն է, ասում է.  «Աստված չտա, հոստեղն էլ մի բան ըլլա, Ղարաբաղի հարցը լուծվի, կլսեմ` օրական երկու-երեք հոգի կմեռնին»:

Իլոնան  աշխատանք է գտել, օրը 3500  դրամ է ստանում, գումարը միայն սնունդին է  բավականացնում: Քոբանիի տաք եղանակից հետո երևանյան ցրտին փորձում են դիմանալ առանց ջեռուցման . մարտկոցները սառն են : Լավ է՝ բնակարանի վարձակալության գումարը ամերիկահայ մի բարերար ու «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունն են վճարում:  «Մինչև ե՞րբ»,- սարսափով հարցնում է Իլոնան : Բայց նրա հիմնական հոգսը ավագ որդին է ՝ Արամը. գիշերները  չի քնում, դպրոց գնալ հրաժարվում է: Հոր սպանությունից հետո Արամը իրեն չի գտնում, դարձել է լռակյաց և ոչ ոքի հետ չի շփվում:

Իլոնան պատմում է, որ Արամը համաձայն է միայն ռազմական կրթություն ստանալ , որևէ այլ բանով զբաղվել չի ուզում:   Հնգամյա  Կարոն ու  տասնյոթամյա Վարդուհին դպրոց են գնում: Երկուսն էլ հայերեն տառերը նոր են սովորում: Պստիկ Կարոն հայրիկին լավ է հիշում, փայփայում նրա գնած վերջին խաղալիքները : «Շատ լավ պապա էր երեխաների համար,  նրանց համար ոչինչ չէր խնայում: Շատ դժվար է…»,- ասում է Իլոնան և և սրբում  արցունքները:   

Քառասուներեք տարեկան կինը մի քանի երկիր է փոխել, տներ կորցրել,  փրկվել  ջարդերից ու ռումբերից :  Բայց նրա ցավը մեկն է ՝  թող ամեն ինչ կորցներ,  ամուսինն իրեն մնար…

Ավելի մանրամասն՝ տեսանյութում:

Սաթեն Բալյան & Թագուհի Մելքոնյան 

 

 

Հրդեհ՝ Աչաջուր գյուղում
20 Նոյեմբերի 2017, 14:28 Հրդեհ՝ Աչաջուր գյուղում

yerkir.am

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica