close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+19°
+26°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գյումրիում բացվեց Սամվել Մկրտչյանի հուշաքարը

Մշակույթ

7 Դեկտեմբերի 2015, 16:21
 Գյումրիում բացվեց Սամվել Մկրտչյանի  հուշաքարը

Անցած տարի հենց այս օրը կյանքից հեռացավ թարգմանիչ, գրող, հրապարակախոս Սամվել Մկրտչյանը: Այսօր Գյումրիում բացվեց անվանի թարգմանչի հուշաքարը։

Ի դեպ, yerkir.am-ին Մկրտչյանի կինը` Նաիրա Զոհրաբյանը, տեղեկացրել էր, որ հաջորդ տարվանից թարգմանական լավագույն գործերի համար կտրվի Սամվել Մկրտչյանի անվան մրցանակ։ Այն կսահմանվի որպես «Գրական տապան» փառատոնի մի անվանակարգ: Մրցանակի համար նախատեսված գումարը կհատկացնի Մկրտչյանի ընտանիքը:

Առաջիկայում լույս կտեսնեն նաև Մկրտչյանի ավարտած թարգմանություններից ևս մի քանի գրքեր, որոնք հեղինակը չհասցրեց հրատարակել: Մանրամասները` ավելի ուշ: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica