close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2020
+18°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2020
USD1483.82
GBP1595.63
EUR1530.41
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանի ճամփան էլ չեն իմացել. Նորք-Մարաշում վնասազերծված խմբի անդամներից երեքը նույն գյուղից են

Իրավունք

26 Նոյեմբերի 2015, 11:10
 Երևանի ճամփան էլ չեն իմացել. Նորք-Մարաշում վնասազերծված խմբի անդամներից երեքը նույն գյուղից են

Yerkir.am-ի տեղեկություններով՝ երեկ Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբի անդամներից երեքը՝ Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը և Արթուր Եղիազարյանը, Արմավիրի մարզի Արևիկ գյուղից են: Մեր տեղեկություններով` նրանցից Վաղինակը 43 տարեկան է, Արցախյան ազատամարտի մասնակից:

Yerkir.am-ի հետ զրույցում Արևիկի գյուղապետ Գառնիկ Ծատուրյանը պատմեց, որ երեքն էլ խելոք տղաներ են, որևէ վատ բանով աչքի չեն ընկել: «Աչքի ընկնելը միայն այն է եղել, որ զբաղվել են հողագործությամբ, իրանց բաղչեքում իրանց համար տանջվել՝ հող են մշակել, ուրիշ բան չենք տեսել: Մենք էլ ենք զարմացած, ո՞նց հնարավոր է նման մարդկանցից նման բան»,- մեզ հետ զրույցում ասաց գյուղապետը՝ նշելով, որ նրանցից Վաղինակը շատ նվիրված տղամարդ էր, պատերազմի ժամանակ երկու անգամ վիրավորվել էր: «Միշտ գյուղում են ապրել, սկի գյուղից դուրս էլ չէին գալիս, Երևանի ճամփան էլ չեն իմացել: Թե որտեղի՞ց տենց բան եղավ, մեզ համար անակնկալ է մնում»,- ասաց նա և հավելեց, որ նրանց ընտանիքի անդամներն էլ են ապշած, որևէ բանից տեղյակ չեն:

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, իրացնելով օպերատիվ տվյալներ այն մասին, որ 1981 թվականին ծնված, 1997 թվականից Իսպանիայի Թագավորությունում բնակվող և 2015 թվականի ապրիլից Երևան քաղաքում ժամանակավոր բնակություն հաստատած՝ ՀՀ քաղաքացի Արթուր Վալերիկի Վարդանյանը, ՀՀ-ում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, 2015 թվականի ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն` դրանում հավաքագրելով հիմնականում չաշխատող` ՀՀ 19 քաղաքացիների, որոնցից 5-ը՝ Երևան քաղաքի բնակիչներ, 7-ը՝ Շիրակի մարզի, 3-ը՝ Արմավիրի մարզի, 2-ը՝ Լոռու մարզի, 1-ը՝ Կոտայքի մարզի, 1-ը՝ Գեղարքունիքի մարզի և 1-ը՝ Սյունիքի մարզի բնակիչներ, այդ թվում՝ 4-ը կանայք են և 3-ը՝ Արցախի ազատամարտի մասնակիցներ: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: Հանցավոր համագործակցության ղեկավարն ու մասնակիցները ձերբակալված են:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica