close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2020
+13°
+20°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2020
USD1482.24
GBP1587.08
EUR1525.21
RUB16.71
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աշոտյանը սպասում է Լևոն Տեր-Պետրոսյանին

Բլոգեր

9 Նոյեմբերի 2015, 14:46
 Աշոտյանը սպասում է  Լևոն Տեր-Պետրոսյանին

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ծանոթացա ԵՌԱՆԿՅՈՒՆԻ հեռուստահաղորդման մասին այսօր հնչած տարբեր կարծիքներին, այդ թվում՝ ՀԱԿ-ի հայտարարությանը:

Շնորհակալ եմ նման ուշադրության, հետաքրքրվածության և ծրագիրը հանրային քննարկումների կենտրոնում պահելու ու գովազդի համար:

ՀԱԿ-ի հայտարարության մեջ մի շատ կարևոր թյուրըմբռնում կար: Հաղորդաշարը ստեղծված չէ հատուկ սահմանադրական հանրաքվեի քարոզչությունն ու լուսաբանումը ապահովելու նպատակով: Սահմանադրության քարոզչության համար կան բազմաթիվ հատուկ նախատեսված այլ հարթակներ:

Մեր հաղորդման ընթացքում մենք անդրադառնալու ենք տարբեր արդիական խնդիրներին՝ ներքին և արտաքին քաղաքականություն, տարածաշրջան, ոլորտային հիմնահարցեր և այլն: Իհարկե, հաշվի առնելով հարցի կարևորությունը, այս փուլում հաղորդումների մի մասը նվիրվելու է սահմանադրական հանրաքվեին:

Կարող եք մտածել, որ առաջին հաղորդման ընթացքում ես մի փոքր խախտել եմ հավասարությունը, բայց ընդունեք նաև, որ այդ դեպքում ՈՉ-ի ճակատի ներկայացուցիչը ավելի երկար եթերաժամանակ ունեցավ:

Իդեպ, հաղորդման մասնակցության հրավերներ ուղղվելու են տարբեր քաղաքական ուժերին, այդ թվում՝ ՀԱԿ-ին: Անհամբեր կսպասեմ ՀԱԿ-ի ղեկավարներին մեր տաղավարում, կտամ ուղիղ հարցեր և կլսեմ իրենց տեսակետները:

Նորից շնորհակալ եմ այս համակ ուշադրության համար: 
Մնացեք մեզ հետ:

Հ.Գ. Խնդրում եմ այն ԶԼՄ-ին, որոնք տարածել են ՀԱԿ-ի հայտարարությունը, այս արձագանքը դիտարկել որպես պատասխան»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica