close
Եղանակը Երևանում
21 Օգոստոսի 2018
+28°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Օգս 2018
USD1482.76
GBP1618.95
EUR1556.14
RUB17.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արևմտյան Հայաստանում քրդերը քվեարկեցին Էրդողանի կուսակցության օգտին, որպեսզի խնդիր չունենան. պոլսահայ լրագրող

Հարցազրույց

5 Նոյեմբերի 2015, 12:53
 Արևմտյան Հայաստանում քրդերը քվեարկեցին Էրդողանի կուսակցության օգտին, որպեսզի խնդիր չունենան. պոլսահայ լրագրող

Թուրքիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին Yerkir.am-ը զրուցել է պոլսահայ հայտնի լրագրող Արիս Նալջըի հետ:

 

-         Ակնկալո՞ւմ էիք ընտրությունների այս արդյունքները: Եթե կարող ենք Էրդողանի հաղթանակն այդպես որակել, ապա ինչպե՞ս նրան հաջողվեց հասնել դրան:


 -         Ոչ ոք չգիտեր, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունն այսքան հեշտությամբ և այսքան շատ ձայն է հավաքելու: Անգամ՝ երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն և նրա նախկին օգնական Բյուլենթ Արընչն  ասել էին, թե ընտրություններում 42% ձայն են ակնկալում: Սա, իհարկե, կարող ենք հաղթանակ կոչել՝ ուժեղի և ճնշման հաղթանակը: Այս հաղթանակն ավելի հուսախաբ արեց ԱԶԿ-ի օգտին չքվեարկած 50%-ին: Էրդողանն ու նրա կուսակցությունն այս հաղթանակին հասան՝ հասարակության դեմ ճնշումներ գործադրելով ու վախի զգացում առաջացնելով: Նրանք ժողովրդին վախեցրին՝ ասելով, որ եթե չքվեարկեն իրենց կուսակցության օգտին, ահաբեկչությունն ու Սիրիայի պատերազմը թափանցելու են Թուրքիա: Լրագրողներին բանտարկելով, հեռուստաալիքներ փակելով, ամեն առիթով ընդդիմադիր կուսակցությունների ժողովներն արգելելով և վերջին մի քանի ամիսներին «Իսլամական պետությանը» ճանապարհ տալով՝ Էրդողանը հասավ իր նպատակին: Վերջին երկու ընտրությունների միջակայքում Թուրքիայում ավելի քան 300 մարդ զոհվեց: 

 

-  Նախորդ ընտրությունների համեմատ՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն ավելի քիչ ձայն հավաքեց: Ինչո՞վ է պայմանավորված դա, և արդյո՞ք կուսակցության նկատմամբ վստահության կորուստ տեղի ունեցավ:


-         Առաջին ընտրությունների ժամանակ քրդերը քվեարկել էին ԺԴԿ-ի օգտին, քանի որ այդ ժամանակ քրդաբնակ շրջաններում, այսինքն՝ Արևմտյան Հայաստանում խաղաղություն էր տիրում, սակայն երբ այդ շրջաններում բախումները շատացան, քրդերը քվեարկեցին ԱԶԿ-ի օգտին, որպեսզի խնդիր չունենան: Մարդիկ խաղաղության կարոտ են: Եթե համեմատենք քրդամետ կուսակցության՝ 2011 թվականին ստացած արդյունքները, այն ժամանակ Ազգային մեծ ժողովի 32 անդամ ունեին, իսկ հիմա՝ 59: Այսինքն՝ դարձյալ բարձր է, սակայն հունիսի 7-ին ընտրություններին նրանց թիվը 81 էր:

 

-         Թուրքիայում տեղի ունեցած բախումները, հատկապես՝ Անկարայում տեղի ունեցած պայթյունները, ո՞վ կարող էր կազմակերպած լինել: Ընտրություններից հետո Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքական վիճակն ինչպե՞ս եք տեսնում, կշարունակվե՞ն բախումները:

 

-         «Արդարություն և զարգացում» կուսակցությունն է թույլատրում «Իսլամական պետության» մուտքը Թուրքիա: Իմ կարծիքով՝ բախումներ դեռ կշարունակվեն:

 

-         Թուզլայի հայկական որբանոցը՝ «Քեմփ Արմենը», ընտրություններից օրեր առաջ՝պայքարի 175-րդ օրում, վերադարձվեց Գեդիքփաշայի  հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամին: Արդյո՞ք որբանոցի վերադարձը ընտրությունների քարոզարշավի մաս էր կազմում:

 

-         Այնքան էլ կապ չունի ընտրությունների հետ, քանի որ, իմ կարծիքով, այն ավելի շատ Եվրամիության հետ հարաբերություններում օգտագործելու հարց էր:  Մի շաբաթ առաջ էլ հայկական կաթոլիկ հիմնադրամին 11 միլիոն լիրա արժողությամբ կալվածք վերադարձրեցին: Այս ամենը պետք է ընկալենք որպես Կ.Պոլիս այցելած Մերկելի և Էրդողանի հանդիպման ու Էրդողանի՝ Բրյուսել այցի հետևանք: Կարծում եմ՝ Թուրքիան այս ամենն օգտագործում է ԵՄ-ի առաջ իր PR-ն անելու համար:

 

Արազ Գայմագամյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica