close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2019
+10°
+12°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2019
USD1477.46
GBP1613.63
EUR1526.02
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ողբերգական վթարի զոհերից մեկը որդու հետ վերադառնում էր արտագնա աշխատանքից

Հասարակություն

3 Նոյեմբերի 2015, 14:40
 Ողբերգական վթարի զոհերից մեկը որդու հետ վերադառնում էր արտագնա աշխատանքից

Yerkir.am-ի տեղեկություններով՝ ՌԴ Տուլայի շրջանում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհված ուղևորներից՝ 54-ամյա Գառնիկ Հակոբյանը Լոռու մարզի Հարթագյուղ գյուղից էր, արտագնա աշխատանքի էր մեկնել որդու՝ Տիգրան Հակոբյանի հետ: Տիգրանը, ինչպես արդեն հայտնել ենք, ներկայումս գտնվում է Ուզլովայա քաղաքի ԲԿ-ում: Yerkir.am-ի հետ զրույցում հիվանդանոցից հայտնել էին, որ իրենց մոտ գտնվող 15 տուժածների առողջական վիճակը կայուն ծանր է:

Yerkir.am-ի հետ զրույցում Հարթագյուղի գյուղապետ Անդրանիկ Հարությունյանը հայտնեց, որ Հակոբյանների ընտանիքը սոցիալապես վատ վիճակում էր, հայրն ու որդին մշտապես մեկնում էին արտագնա աշխատանքի: «Գյուղում էլ դեռ չգիտեն, որ հայրը մահացել է: Անորոշ վիճակ է»,- ասաց գյուղապետը:

Ի՞նչ եղանակ է սպասվում
13 Նոյեմբերի 2019, 17:54 Ի՞նչ եղանակ է սպասվում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica