close
Եղանակը Երևանում
14 Հոկտեմբերի 2019
+17°
+21°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հոկ 2019
USD1476.73
GBP1596.06
EUR1525.36
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կիրեևսկի բուժկենտրոն 13 հայ է տեղափոխվել. 5-ը վերակենդանացման բաժանմունքում են

Հասարակություն

3 Նոյեմբերի 2015, 12:21
 Կիրեևսկի բուժկենտրոն 13 հայ է տեղափոխվել. 5-ը վերակենդանացման բաժանմունքում են

Տեղեկացրել էինք, որ ՌԴ Տուլայի շրջանի Ուզլովսկի շրջանի մոտ վթարի է ենթարկվել Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը:

Կիրեևսկի բուժկենտրոնից Yerkir.am-ին տեղեկացրին, որ իրենց մոտ է տեղափոխվել 13 տուժած:

«Բոլորին տեղում օգնություն ենք ցուցաբերել և հետազոտել: 5 մարդ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք` Կարեն Սաֆարյան Աշոտի /ծնվ. 1985 թ./, Ասրյան Ապրես Ռուբենի /ծնվ. 1966 թ./, Անտոնյան Ռադիկ Աշոտի /ծնվ. 1972 թ./, Սարգսյան Գայանե Վելիկի /ծնվ. 1952թ./:  Նրանք տարբեր կարգի մարմնական վնասվածքներ են ստացել, բոլորը վիրահատվել են: Նրանց մոտ, բարեբախտաբար, բացասական դինամիկա չի արձանագրվել»,- տեղեկացրին հիվանդանոցից:

Հավելեցին նաև, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվողներից  երկուսի վիճակը ծանր է, բայց կյանքին վտանգ չի սպառնում: Հիվանդանոցում գտնվող մյուս` 8 տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատում եմ միջին ծանրության:

Հիշեցնենք, որ Նովոմոսկովսկի և Ուզլովսկու բուժկենտրոն տեղափոխվածների մասին նույնպես հիվանդանոցից հավաստիացնում են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica