close
Եղանակը Երևանում
28 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանը դարձել է Հայաստան, իսկ Հայաստանը՝ Երևան. Էդմոն Մարուքյան

Քաղաքական

2 Նոյեմբերի 2015, 14:24
 Երևանը դարձել է Հայաստան, իսկ Հայաստանը՝ Երևան. Էդմոն Մարուքյան

Այսօր կառավարությունը ԱԺ քննարկմանն է ներկայացրել 2016թ. բյուջեի նախագիծը:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող՝ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին: Նա հարցրեց ակցիզային հարկի մասին, որը, մայիսի 1-ից ուժի մեջ մտնելով, կհանգեցնի թանկացումների ու հարկային մուտքերի: Պատգամավորը հարցրեց՝ արդյո՞ք այդ հարկային մուտքերը ներառված են բյուջեի նախագծում: «Փաստորեն, կառավարությունը մարդկանց եկամուտները չի ավելացնում, բայց այդ օրենքի շրջանակներում մարդկանց վրա սոցիալական բեռը ավելացնում է, որովհետև այդ օրենքը բերելու է օղու, դիզվառելիքի, ծխախոտի թանկացմանը»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորը նաև դիտարկում արեց ներդրումների վերաբերյալ, որ ներդրումները կարող են ավելանալ, եթե հաջողություններ են գրանցվում կոռուպցիայի դեմ պայքարում, հակամենաշնորհային քաղաքականություն դեպքում:

Պավել Սաֆարյանը նշեց, որ հակամենաշնորհային քաղաքականությունը ներդրումների վրա անուղղակիորեն կարող է ազդել: «Մենք չենք եկել՝ ներդրումների հարցը քննարկելու, մենք բյուջե ենք քննարկում»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանը հարցրեց, թե ինչո՞ւ է բյուջեն անարդար համամասնությամբ բաժանվում Երևանի ու մարզերի միջև, և այդ քաղաքականության արդյունքում, ըստ պատգամավորի, Երևանը դարձել է Հայաստան, իսկ Հայաստանը՝ Երևան, և որ մարզերում չափազանց տխուր և ապրելուն չտրամադրող միջավայր է՝ աղքատություն ու համանման տրամադրություն: 

Պավել Սաֆարյանը արձագանքեց, որ լավ կլինի՝ պատգամավորը ներկայացնի իր պատկերացումները, թե ո՞րն է բյուջեի արդար համամասնությունը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica