Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, չի մեկնի Ադրբեջան. «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն
Սպորտ

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն հայտնել է, որ թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Եվրոպա լիգայի 3-րդ տուրում կայանալիք ադրբեջանական «Գաբալա»-ի հետ արտագնա հանդիպումը:
«Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, չի մեկնի Ադրբեջան: Մենք ուսումնասիրել ենք իրավիճակը: Հայաստանն ու Ադրբեջանը կոնֆլիկտ ունեն, իսկ մենք պետք է հոգատար վերաբերմունք ցույց տանք մեր ֆուտբոլիստների նկատմամբ: Անվտանգության ապահովման հետ կապված խնդիրներ կան: Եթե մեր ֆուտբոլիստներից մեկն ունենա վախի զգացում և հարմարավետ չզգա իրեն, ապա մենք հաշվի կառնենք այդ հանգամանքները»,- Վատցկեի խոսքերն է մեջբերում Bild-ը: