close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2018
+16°
+18°Ցերեկ
+9°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2018
USD1484.35
GBP1629.32
EUR1556.13
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թշնամու հարցում լավ էլ բախտներս բերել է` ախր, շատ ոչխար են, է՜. Դավիթ Ամալյան

Հարցազրույց

1 Հոկտեմբերի 2015, 17:10
 Թշնամու հարցում լավ էլ բախտներս բերել է` ախր, շատ ոչխար են, է՜. Դավիթ Ամալյան

Yerkir.am-ի զրուցակիցն է երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը:

 

Ադրբեջանն ուզում է մեզ «շակալի» նման կսմթել

Հիմա, որ այսպես եմ խոսում` ստացվում է` ձայնս տաք տեղից է գալիս, որովհետև ես խաղաղության մեջ հարցազրույցներ, համերգներ եմ տալիս, բայց 18-19 տարեկան երեխաներ ենք կորցնում: Եթե պատերազմ համարում ենք այն, որ երկկողմանի զոհեր պիտի լինեն, հիմա պատերազմի մեջ ենք, բայց եթե մասշտաբային պատերազմի մասին խոսենք, չեմ կարծում, որ այն կարող է հիմա սկսվել: Իրենց հիմա պետք է մեզ շակալի նման կսմթել, քանի որ նրանք իրականում պատերազմից շատ են վախենում: Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերջին դեպքերի հետ կապված մի հետաքրքիր տեսանյութ տեսա. կրակոցների ժամանակ Ադրբեջանի Ղազախի շրջանի բնակիչները փախչում են, հետո բախվում իրենց բանակի հետ, քանի որ չեն թողնում, որ մարդիկ փախչեն: Միևնույն ժամանակ, նույն կրակահերթի տակ Վազաշենում մի կին նստած իր պոպոքի մուրաբան է խառնում: Մուրաբան սարքում է, որ թոռն ուտի: Նա, մինչև թոռանը չապահովի, այդտեղից չի փախչի:

 

Ուժեղ ենք, քանի որ սիրել գիտենք

Հասկանո՞ւմ ես` մենք սիրո մեջ վճռական ենք, այդքանը մեզ արդեն հերիք է: Մեզ միայն համախմբվել է պետք, իսկ մենք համախմբվում ենք նեղության ժամանակ: Ուժեղ ենք, քանի որ սիրել գիտենք: Համախմբվելն էլ ժամանակի հարց է երևի, որոշ ժամանակ անց առանց նեղության  մեջ գտնվելու էլ համախմբված կլինենք: Դարասկզբի ու այսօրվա հայի միջև տարբերություն կա` մի քիչ կոտորվողի դաշտից դարձել ենք սիրո համար պայքարող: Ռազմահայրենասիրական ճառեր չեմ ուզում ասել, բայց իրականում, փառք Աստծո, ուժեղ ենք: Մյուս կողմից` երբեք չի կարելի թերագնահատել թշնամուն, նա գործող թշնամի է, լավ էլ` զինված:

 

Մտափոխվել եմ թշնամու հարցում` լավ էլ բախտներս բերել է

Ես միշտ ասում էի` բախտներս չի բերել, հայի բախտ ունենք անգամ թշնամու հարցում, կարող էր, չէ՞, իսպանացի, իտալացի, մի քիչ կիրթ թշնամի ունենայինք: Հիմա մտափոխվել եմ: Որ շատ անկեղծ լինեմ և մեր մեջ ասած` ինչ-որ տեղ բախտներս բերել է`ախր, շատ ոչխար են, է: Թող լավը լինեին, լավը ասեինք: Կուզեի լավ գծեր գտնել նրանց մեջ, որ դա բռնած գնայինք: Ընկերներս երբեմն ասում են, որ դրսում` որևէ մի այլ երկրում, ադրբեջանցիներն, ասենք, այսինչ հարցում լավ գործ են անում, ես ուրախանում եմ: Ի վերջո, ոչ մենք ենք այստեղից գնալու, ոչ էլ նրանց նման կարող ենք եղեռն անել, որ նրանք վերանան: Պետք է ինչ-որ հանգուցալուծում լինի: Մեր երեխաներն արդեն տեսնում են պատերազմ, գոնե մեր թոռները չտեսնեն:

 

Զոհված երեխաների ծնողների աչքերում հպարտություն եմ նկատել

Սովորական ժողովուրդն, իմ կարծիքով, համաձայն է գալ խաղաղության` կորցնելով այն, ինչ կորցրել է: Բայց նրանց մեջ ուժեր կան, որ անընդհատ բզբզում են, թե` ո՞նց կլինի, դուք երկիր եք կորցրել, այդքան հեշտ մի' հանձնվեք: Դրանք այն ուժերն են, որ դրսից են ու հակահայկական, դա ավելի շատ կլանային պայքար է: Տես` նրանք էլ են կորուստներ ունենում, ավելի շուտ են խուճապի մատնվում, մենք մի քիչ հպարտ ենք, ճիշտ է, հպարտություն բառը չեմ սիրում, բայց վերջին շրջանում զոհված երեխաների ծնողների բոլորի աչքերում հպարտություն եմ նկատել: Այսինքն` նրանք գիտեն` իրենց երեխան ինչի համար է զոհվել` հարց է լուծել, հերոսացել է: Իսկ ադրբեջանցիներն այդքան բան չեն էլ գիտակցում, ուղղակի լացուկոծ են դնում: Նրանք չգիտեն` ազգն ինչ է, հայրենիքն ինչ է, որովհետև չեն էլ ունեցել:

 

Պետք է հանգիստ լինենք, բայց ոչ` արխային

Արխային լինել չի կարելի կամ էլ մտածել, թե` մեկ է, ոչ մի բան չի լինելու: Բայց լարվել ու ամեն պահի խուճապի մեջ ընկնել էլ չի կարելի, որովհետև առյուծ բանակ ունենք, որոնք ոչխարների դեմ են կանգնած: Պիտի հանգիստ լինենք, բայց ոչ` արխային: Ես պատերազմ տեսել եմ և ամեն ինչ կտայի, որ պատերազմ չլինի, բայց եթե լինի էլ, մեկ է, մենք հաղթելու ենք:

 

Ադրբեջանական բանակի` թուրքական զինատեսակներ կիրառելու մասին

Միգուցե ոչ կոռեկտ կհնչի, բայց կուզեմ մի օրինակ բերել. անտառում հանդիպում են որսորդը, որը զինված չէ, և ատրճանակով ոչխարը, ո՞վ ում կհաղթի: Շատ զենք ունենալը դեռ հաղթելու միջոց չէ: Աշխարհում ամենաուժեղ զենքը մարդն է, կրակողը մարդն է, չէ՞: Էն թվերին էլ մենք քիչ զենք ունեինք, հետո՞. նրանք 80-90 հատ էին կրակում, մենք` 5, բայց մենք գիտեինք` ուր էինք կրակում: Այս պահին նրանց լավագույն զենքը խուճապն է, որ փորձում են մեզ վրա կիրառել, բայց դա նրանց մոտ չի ստացվում: Ցեղասպանության 100-րդ տարելիցն է այս տարի, բայց սթրեսի գենը դեռ չի անցել մեզ մոտ, դրա համար մենք պետք է խուճապի չմատնվենք, զգոն լինենք: Մյուս կողմից` մեռնելն էլ վատ բան չէ, որ վախը հաղթահարում ես, դա էլ է լավ բան:

 

Կարինե Հարությունյան

Ես ազգայնական եմ. Թրամփ
23 Հոկտեմբերի 2018, 11:54 Ես ազգայնական եմ. Թրամփ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica