close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+8°
+9°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1488.68
GBP1629.86
EUR1549.03
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրեխեքը չեն էլ երևակայել, որ իրենց որևէ արկ կհասնի

Բլոգեր

26 Սեպտեմբերի 2015, 15:47
 Էրեխեքը չեն էլ երևակայել, որ իրենց որևէ արկ կհասնի

Ֆեյսբուքյան օգտատեր Գեւորգ Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նրանք, ովքեր գլխներին զոռ են տալիս՝ մեղադրելով ՊԲ-ին էն բանում, որ երեք ամսվա զինծառայողին ուղարկե են առաջին գիծ, լավ կանեն հիմա լալկվեն: Կամ հասկանան ինչ ա կատարվել, նոր խոսեն: Սա էն տեղը չի, որ աչոկ հավաքեք: Դրա համար ընդամենը փաստերը համադրեք իրար: Հակառակորդն օգտագործել ա հեռահար հրետանայնհամակարգ: Միանգամից 20 հոգի վնասվածքներ են ստացել, որոնցից 4-ը,ց ավոք, զոհվել է: Չի կարող առաջին գծում նման բան լիներ բեկորային վնասվածքից, եթե խոսքը ճակատամարտին չի վերաբերում: Էրեխեքը չեն էլ երևակայել, որ իրենց որևէ արկ կհասնի: Ոչ ոք չի մտածել: Դա նշանակում ա, որ պայթյունները եղել են թիկունքում, ըստ երևույթին՝ զորամասում: Իսկ երեք ամսվա զինծառայողը որտեղ պետք ա լինի, եթե ոչ զորամասում: Զգույշ եղեք: Հիմա արդեն վիճակը էն չի, որ մարդկանց կյանքերի հաշվին սկսեք բավարարել ձեր կույր ատելությունը: Հիմա, ով ինչ պատկերացումներ էլ ունենա, ինչպիսի քաղաքական հայացքներ էլ ունենա, պարտավոր ա լինել պետության հետ: ՊԵՏՈՒԹՅԱՆ: Եթե եղունգի ծայրի չափ գոնե սիրում եք ձեր երկիրը, անպատասխանատու մի եղեք:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica