close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2019
USD1486.63
GBP1626.24
EUR1556.41
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պառավաքարում երեկ չեն կարողացել տուն վերադառնալ խաղողի բերքահավաքից. լուսանկարներ

Ֆոտոլուր

25 Սեպտեմբերի 2015, 17:30
 Պառավաքարում երեկ չեն կարողացել տուն վերադառնալ խաղողի բերքահավաքից. լուսանկարներ

Տեղեկացրել էինք, որ երեկ Պառավաքարում հակառակորդի ականի պայթյունից զոհվել է 83-ամյա Պայծառ Աղաջանյանը: Տատի որդին` Լյովա Աղաջանյանը, yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց տունը գյուղի ամենաապահով տարածքում է, և երբեք իրենց մտքով չի անցել, որ հակառակորդի գնդակն իրենց տուն էլ կհասնի:

Ի դեպ, ըստ գյուղացիների, Պառավաքարի վրա առաջին անգամ կիրառվել է թուրքական արտադրության` խոշոր տրամաչափի զինատեսակ, դրա ականներից մեկն ընկել է տատի տուն, իսկ մյուսը` պայթել այգում: Աղաջանյանի տնից քննիչներն առգրավել են բեկորները:

Գյուղացիներն, իրենց հերթին, yerkir.am-ի թղթակցին տեղեկացրեցին, որ երեկ ամբողջ օրը չեն կարողացել խաղողի բերքահավաքից տուն վերադառնալ և դաշտում թաքնվել են այնքան ժամանակ` մինչև մութն ընկնի:

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica