close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2018
+8°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մի կյանք ապրեց Պարսկաստանում, երկրորդը՝ արդեն հայրենիքում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Սպորտ

22 Սեպտեմբերի 2015, 22:09
 Մի կյանք ապրեց Պարսկաստանում, երկրորդը՝ արդեն հայրենիքում. ՏԵՍԱՆՅՈւԹ

100 ամյակի շեմն անցած Սերոժ Սաֆարյանը 85 տարեկան էր, երբ տեղափոխվեց Հայաստան՝ մշտական բնակության: Ասում է` «ինչ ունեինք-չունեինք` ջուրին տվինք, եկանք»: Միշտ  մտածել, ապրել է Հայաստանով, բայց տեղափոխվել  չեր կարող, ասում է «ո՞վ կթողներ, դաշնակցական էի»:  Հարցին` արդյո՞ք չի զղջում, որ տեղափոխվել է Հայաստան, պատասխանում է.  «Փոշմանել եմ, որովհետև շատ գրքեր ունեի, թողեցի այնտեղ: Շատ գրքեր Անգլիայից էի բերել»:

 Սերոժ Սաֆարյանը 1936-37 թվականներին Թեհրանի բարձրագույն զինվորական ուսումնարանում սովորելիս մյուսներից տարբերվել է իր ճարպկությամբ, ուժով և սպորտի նկատմամբ ունեցած հոտաքրքրություններով: Հիշում է` ինչպես մի անգամ  կրթարանի գերմանացի հրահանգիչը ընդհանուր շարքից դուրս է հանել հայերին, հրեաներին  և հրամայել այլևս ուսումնարան չներկայանալ: Բախտը բերել է`  Պարսկաստանի թագավոր Մուհամեդ Ռեզաշահ Փահլավիի տղայի հետ  ընկերությունը օգնել է, թագավորի միջնորդության արդյունքում շարունակել է ուսումը և ստացել սպայի կոչում: Իսկ սպորտում ավելի հմտացել է Սպահանի անգլիական դպրոցի աշակերտների հետ մարզվելուց, երբ արձակուրդներին վերադառնում էր Սպահան:  Բռնցքամարտի մարզիչը ազգությամբ գերմանացի էր, իսկ հետո ինքը դարձավ մարզիչ և Թեհրանի «Արարատ» մարզավանում հայ երիտասարդներին ծանոթացրեց մարտարվեստի գաղտնիքներին: Իր ղեկավարությամբ «Արարատ»-ի թիմը  երկու անգամ դարձավ Իրանի գավաթակիր: Ինքը երկար տարիներ  եղել է «Արարատի»-ի մարզական  վարչականներից և  տարբեր մարզաձևերի մեջ  ունեցել է իր մարզչական և վարչական ներդրումը: Հիշում է, թե ինչպես մի անգամ լսեց, որ հայրենիքից մարզիկներ են եկել Թեհրան: Այդ մարզիկների մեջ էր նաև լեգենդար բռնցքամարտիկ   Վլադիմիր Ենգիբարյանը: Երկու բռնցքամարտիկների հանդիպումը հիմք դրեց նոր ընկերության:

 Պարոն Սերոժը`   չնայած պատկառելի տարիքին, առանձնակի համուհոտով է հիշում և պատմում կյանքի անցած տարիների մասին: Պատմում է, բայց նաև դժգոհ է՝ հիշողությունը նահանջել է՝ հազարից երկուսն է հիշում:

 Աղջիկը՝ Անիտան, հայրիկի լավ հիշողություն ունենալը կապում է ընթերցանության հետ: Նրա խոսքով` հայրը օրվա մեջ 5 ժամ ընթերցում է:

 Հիմա էլ բաց չի թողնում ոչ մի մրցում, հատկապես եթե մրցասզպարեզում հայեր են լինում: Տիկին Անաիտան նշում է. «հիմա էլ որ բոքսի մրցում է լինում, բոլորս դա պետք է նայենք»:

Պարոն Սերոժն էլ հպարտանում է. «Քուշտից (ըմբշամարտ) հայերը միշտ առաջինն են, պետք է հաստատ նայեմ»:

Մեկ դարը բոլորած նախկին մարզիկը հիմա էլ ակտիվ է, առանց մարզանքի անկողնուց վեր չի կենում, երկարակեցության իր գաղտնիքն էլ, ասում է,  շատ պարզունակ է՝ չծխել, չխմել, ղումար չխաղալ…

Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ

 

ՊԵԿ-ը պարզաբանում է
19 Նոյեմբերի 2018, 16:55 ՊԵԿ-ը պարզաբանում է
Պուտինը Ստամբուլում է
19 Նոյեմբերի 2018, 16:07 Պուտինը Ստամբուլում է
Կառավարության նիստն` ուղիղ
19 Նոյեմբերի 2018, 15:06 HES_VIDEOԿառավարության նիստն` ուղիղ
Հարցեր` Բագրատ Եսայանին
19 Նոյեմբերի 2018, 12:01 Հարցեր` Բագրատ Եսայանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica