close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2018
+2°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2018
USD1485.28
GBP1612.42
EUR1552.35
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սերժ Սարգսյանը պարգևատրեց Հրանտ Թոխատյանին, Վալերի Օսիպյանին, Արթուր Ալեքսանյանին…(լուսանկարներ)

Հասարակություն

21 Սեպտեմբերի 2015, 16:51
  Սերժ Սարգսյանը պարգևատրեց Հրանտ Թոխատյանին, Վալերի Օսիպյանին, Արթուր Ալեքսանյանին…(լուսանկարներ)

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, սպորտի, արվեստի և մշակույթի մի խումբ գործիչներ, առողջապահության, տնտեսության, բանակի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, շնորհվել են պատվավոր, ինչպես նաև այլ բարձրագույն կոչումներ ու դասային աստիճաններ:

Տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած հիշյալ անձանց Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ հանձնել է պարգևները: Հանրապետության Նախագահը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին տոնի և պետական բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև հունահռոմեական ըմբշամարտի 2015 թվականի աշխարհի առաջնությունում տարած փայլուն հաղթանակի համար Արթուր Գևորգի ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով: Ազգային և հոգևոր արժեքների պահպանման, զարգացման և տարածման գործում ներդրած բացառիկ ավանդի համար Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդին պարգևատրել Պատվո շքանշանով: Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հենրիկի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ պար¬գևատրել Մխիթար Գոշի մեդալով: Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, գեղարվեստի բնագավառում ունեցած նշանակալի վաստակի համար գեղանկարիչ Արկադի Զինովարի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի պատվավոր կոչում: Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, թատերական արվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար դերասան Հրանտ Արամի ԹՈԽԱՏՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում: Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար երգիչ Հարութ Եսայու ՓԱՄԲՈՒԿՉՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում: Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, առողջապահության բնագավառում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրեն Արայիկ Վարդգեսի ԱՍՈՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում: Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, մշակույթի բնագավառում ունեցած վաստակի համար «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արմեն Արտավազդի ԱՄԻՐՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում: Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, գեղարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար նկարիչ Արև Բենիկի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի պատվավոր կոչում:

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, հասարակական կարգի պահպանման գործում ներդրած անձնական մեծ ավանդի և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապեության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, ոստիկա-նության գնդապետ Վալերիյ Ռազմիկի ՕՍԻՊՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Հայացք՝ խոսքից խոսուն
11 Դեկտեմբերի 2018, 22:55 Հայացք՝ խոսքից խոսուն
 Խաշուկջին` տարվա մարդ
11 Դեկտեմբերի 2018, 17:24 Խաշուկջին` տարվա մարդ
Երևան-Օմսկ նոր ավիաերթուղի
11 Դեկտեմբերի 2018, 14:56 Երևան-Օմսկ նոր ավիաերթուղի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica