close
Եղանակը Երևանում
10 Հուլիսի 2020
+19°
+28°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Հլս 2020
USD1486.60
GBP1615.69
EUR1551.22
RUB16.87
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լեւոն Զուրաբյանի ելույթը եւ իրականությունը

Հարթակ

16 Սեպտեմբերի 2015, 20:30
 Լեւոն Զուրաբյանի ելույթը եւ իրականությունը

Սահմանադրական փոփոխություններին «Ոչ» ասող ճակատի համաժողովում ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն իր ելույթը եզրափակել է հետեւյալ հայտարարությամբ. «Ժողովուրդը պետք է հասկանա, որ սա երկու սահմանադրությունների, երկու իրավական տեքստերի միջեւ տարբերության հարց չէ: Ժողովուրդը ոտքի կկանգնի այն պահից, երբ հասկանա, որ հանրաքվեի է դրվելու մի հարց` ցանկանու՞մ եք, որ Սերժ Սարգսյանն այս երկրում կառավարի անսահմանափակ ժամանակով, շարունակի թալանը եւ համատարած կոռուպցիան, այն նվաստացումը, որը բերել է ժողովրդի գլխին: Այս հարցը դնելուց հետո ժողովուրդը ոտքի կկանգնի եւ մենք կհաղթենք»:

Զուրաբյանին այս ելույթից հետո, իհարկե, ծափահարել են: Ափսոս միայն, որ հետաքրքրվող չի եղել նրանից, թե հայաստանյան այդ ո՞ր իշխանության օրոք է դադարեցված եղել թալանը, ավելի ճիշտ` ո՞ր իշխանությունն է հիմնադրել թալանը: Դա կարեւոր էլ չէ, քանի որ բոլորիս էլ հայտնի է: Այլ նրբություն կա, եւ մեկ բառով այն կոչվում է` իրականություն: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ չի ցանկանում էլ նախագահ մնալ, վարչապետ դառնալ, կամ ԱԺ նախագահ ընտրվել: Որքան էլ որ սա տարօրինակ լինի` նախկին իշխանությունների համար, որոնք ձգտում են ամեն գնով նորից իշխանության գալ, այդպես երբեմն լինում է: Ավելին, Սերժ Սարգսյանը օրինակ ՀԱԿ-ի հետ արյունակցական կապեր ունեցող ՀՀՇ-ի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ինքն այլեւս պաշտոնավարելու ցանկություն չունի, ինչը նշանակում է, որ մարդն, ըստ էության, չի էլ ցանկանում լինել անգամ մայրաքաղաքի վարչական շրջաններից մեկի ղեկավարի պաշտոնում: Իհարկե, նա կարող է շարունակել ՀՀԿ-ում նախագահությունը սահմանադրական փոփոխություններից հետո, բայց ՀՀԿ-ն պետություն չէ, եղբա'յր, դա առանձին քաղաքական միավոր է, ինչպես ՀԱԿ-ը, եւ պահանջել, որ Սերժ Սարգսյանը այլեւս չզբաղեցնի ՀՀԿ նախագահի պաշտոնը, նույնն է, թե պահանջել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տա` ՀԱԿ նախագահի պաշտոնից` այն այլեւս չզբաղեցնելու երդումով: Մինչդեռ ՀՀԿ նախագահ եւ ՀԱԿ նախագահ ընտրում են բացառապես ՀՀԿ-ում եւ ՀԱԿ-ում` ամեն մեկն իր համար, եւ եթե մենք, օրինակ, հանրապետական չենք, ապա չենք կարող պահանջել այդ կուսակցությունից` այս կամ այն մարդուն ընտրել իրենց նախագահ,կամ` չընտրել: Սա իրականությունն է:

Հովիկ Աֆյան

Նախկին ներկան. Բ. Եսայան
9 Հուլիսի 2020, 18:41 Նախկին ներկան. Բ. Եսայան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica