close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+20°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1485.74
GBP1608.34
EUR1547.57
RUB16.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տգեղությունը գեղեցիկ չէ

Հարթակ

10 Սեպտեմբերի 2015, 16:30
 Տգեղությունը գեղեցիկ չէ

Լիբանանում լույս տեսնող արաբալեզու Addiyar թերթը Հայաստանի արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին ճանաչել է աշխարհի ամենագեղեցիկ կին նախարար` բացահայտելով նաեւ, որ Արփինե Հովհաննիսյանը աշխարհի ամենաերիտասարդ կին նախարարն է:

Ով համակրում է Արփինե Հովհաննիսյանին, իհարկե, ուրախացել է, իսկ նրանց, ովքեր, մեղմ ասած, չեն համակրում, պետք է հանդարտեցնել. Արփինե Հովհաննիսյանին աշխարհի ամենագեղեցիկ կին նախարար է ճանաչել միայն արաբալեզու հիշյալ թերթը:

Տարօրինակ է, որ մինչեւ հիմա, երբ այս ճանաչումից անցել է արդեն մի քանի ժամ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» չի պարգեւատրվել Լիբանանում Հայաստանի դեսպանը, կոնյակ-բոնբոներկայի սեղան չի գցվել արտգործնախարարության «Մերձավոր Արեւելքի երկրներ» բաժնում: Միեւնույն ժամանակ, հասկանալի է, թե ինչու սփյուռքի եւ մշակույթի նախարարությունները շնորհավորական ուղերձներով հանդես չեն եկել:

Շատ խորանալ պետք չէ: Փոխարենը կարելի է մտածել բոլորովին այլ մի հարցի շուրջ. օրինակ` ինչո՞ւ հայաստանյան թերթերից մեկը, երբ Արփինե Հովհաննիսյանը նշանակվեց նախարար, չքրքրեց օտարերկյա կառավարությունների կազմը եւ չպարզեց, որ տիկին Հովհաննիսյանն աշխարհի ամենագեղեցիկ եւ ամենաերիտասարդ կին նախարարն է: Հասկանալի է, որ հայաստանյան թերթերը հասկանալի պատճառներով չեն սիրում տիկին Հովհաննիսյանի կուսակցությունը կամ, որը նույնն է, այս իշխանություններին, համաձայն չեն այն ամենի հետ, ինչ անում է այդ կուսակցությունը, եւ, ընդհանրապես, մեր մամուլի համար գեղեցկությունն անկարեւոր կատեգորիա է, հասարակության համար անհետաքրքիր մի բան, ի տարբերություն օլիգարխների մասին մանրապատումների, ցմփոր պաշտոնյաների զոռբայությունների, ավտովթարների մասնագիտական քննությունների եւ, իհարկե, պաշտոնյաների ագրեսոր որդիների «ներկայացումների», մի խոսքով` տգեղության, գաղջության:

Բայց, այդ պարագայում, ինչո՞ւ, երբ արաբալեզու թերթը նույն բանն արեց /մեր փոխարեն/, բոլորը սկսեցին գրել այդ մասին, եւ պարզվեց, որ այդ տեղեկատվությունը շատ էլ հետաքրքրական է մեր հասարակության համար, հետաքրքրական եւ հաճելի` անկախ նրանից, թե մենք ինչպես ենք վերաբերվում տիկին Հովհաննիսյանին նշանակած իշխանություններին եւ կուսակցությանը: Ուրեմն գուցե կարելի է, պետք է երբեմն գեղեցկության մասին էլ գրել, բացահայտել ամենագեղեցիկ մարդկանց եւ իրադարձությունները: Գուցե մենք գեղեցկության կարի՞ք ունենք, իսկ այն աշխարհը փրկելու ունակություն ունի, ի դեպ:

Հովիկ Աֆյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica