close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2018
+15°
+22°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2018
USD1482.76
GBP1644.63
EUR1565.36
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը մարտավարություն է փոխել. փորձագետ

Հարցազրույց

7 Սեպտեմբերի 2015, 13:58
 Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը մարտավարություն է փոխել. փորձագետ

«Շանթ 2015» զորավարժությունների եւ այդ ֆոնին ակտիվացած հակառակորդի գործողությունների մասին Yerkir.am-ը զրուցել է փորձագետ Տիգրան Աբրահամյանի հետ:

-Արդեն հայտնի է, որ Ադրբեջանում երեկ լայնամասշտաբ զորավարժություններ են մեկնարկել: Ի՞նչ է փորձում այս զորավարժություններով ցույց տալ Ադրբեջանը, ամենակարեւորը՝ առաջին հերթին` ո՞ւմ:

-Ադրբեջանում անցկացվող զորավարժությունները երեք հիմնական հասցեատեր ունեն: Առաջինը Հայաստանն է, որին Ադրբեջանը նման մասշտաբային զորավարժությամբ փորձում է «ատամ ցույց տալ»: Եթե իրականությանը համապատասխանում են զորավարժությանը մասնակից անձնակազմերի ու միավոր տեխնիկայի թվերը, ապա մասշտաբային առումով բավական խոշոր է: Մասշտաբայնությամբ Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա:

Երկրորդ հասցեատերը միջազգային հանրությունն է: Ադրբեջանը ևս մեկ անգամ վերահաստատում է իր դիրքորոշումը, որ հակամարտությունը սառեցված չէ, իսկ ստատուս քվոյի պահպանումը ձեռնտու չէ իրեն: Ավելին՝ այս քայլով Ադրբեջանը վերահաստատում է ավելի վաղ հնչեցված մոտեցումը, որ ԼՂ հիմնախնդրի ռազմական կարգավորումն իր օրակարգում է:

Զորավարժությունների երրորդ հասցեատերը ներքին լսարանն է: Պարզ ասած` Ադրբեջանում առաջիկա ամիսներին ընտրություններ են, և Ադրբեջանը համապատասխան տեխնոլոգիաների կիրառմամբ փորձում է հանրության ուշադրությունը շեղել սոցիալ-տնտեսական խնդիրներից, մանավանդ, որ վերջին շրջանում մեծ խնդիրներ են ի հայտ եկել:

- Ըստ մամուլի հրապարակումների` Ադրբեջանը հիացած է մեր զորավարժություններով: Եթե գնահատելու լինեք` ի՞նչ կարողացանք մենք ցույց տալ «Շանթ 2015»-ով:

-ՀՀ պետական և զինվորական կառավարման մարմինների` «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացումը առկա ռազմաքաղաքական իրադրության պայմաններում անհրաժեշտություն էր: Հայաստանում տարբեր մասշտաբների զորավարժություններ նախորդ տարիներին ևս իրականացվել էին, սակայն իր մասշտաբներով ու որակով «Շանթ-2015»-ը էականորեն տարբերվում էր մնացածներից: Պետական և զինվորական կառավարման ցանկացած օղակ հստակ պետք է իմանա, թե ինչ քայլերի պետք է դիմի պետությունը խաղաղ պայմաններից ռազմականի անցման դեպքում: Այս տեսանկյունից` զորավարժության անցկացումն անհրաժեշտ էր:

-Ինչո՞վ էր պայմանավորված Ադրբեջանի՝ վերջին մի քանի օրերի գերակտիվությունը: Ըստ որոշ փորձագետների` հենց Հայաստանում անցկացվող զորավարժությունների անցկացման ժամանակահատվածն էին միտումնավոր ընտրել` ակտիվանալու համար: Համաձա՞յն եք:

-Չեմ կարծում, թե Ադրբեջանի ակտիվության գլխավոր պատճառը Հայաստանում «Շանթ 2015» զորավարժությունների անցկացումն է: Ադրբեջանի ակտիվացումը ՀՀ արևելյան սահմանին երկու հիմնական պատճառ ուներ: Առաջին` այս ակտիվացումը պետք է դիտարկել ադրբեջական ագրեսիայի հերթական ցիկլի համատեքստում: Երկրորդ` արցախյան ճակատում մեկ ամսվա ընթացքում ունեցած ձախողումներից հետո Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը մարտավարական փոփոխություն կատարեց` սադրանքների հիմնական թիրախն ուղղելով հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի ուղղությամբ: Հայաստանի ուղղությամբ իրականացվող գնդակոծությամբ (որոշ դեպքերում՝ նաև հրետակոծությամբ) Ադրբեջանը նպատակ ունի առավել մեծ կորուստներ հասցնել հայկական կողմին: Կորուստներ ասվածը միայն մարդկային կյանքերին չի վերաբերում: Այսօր Ադրբեջանը, որպես թիրախ, ավելի շատ ընտրել է քաղաքացիական անձանց, բնակավայրերը, քան հայկական դիրքերը: Ղարաբաղի բնակավայրերը սահմանից համեմատաբար հեռու են, այդ պատճառով Ադրբեջանը կրակի ուղղությունը շրջեց դեպի Տավուշի մարզ:

-Եթե ոչ այսօր, ապա մի քանի օր առաջ, երբ թշնամին շատ ակտիվ էր, ոմանք սկսել էին լայնամասշտաբ գործողությունների կանխատեսումներ անել: Արդյո՞ք այսօր կա նման վտանգ, մանավանդ, երբ Ադրբեջանը կանգնած է լուրջ խնդիրների առջեւ` նավթի գներ, ներքին լարված վիճակ, առաջիկա ընտրություններ…

-Կան մի շարք գործոններ, որոնք կարող են նպաստել լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսմանը: Այդ գործոնները (քաղաքական, տնտեսական, ռազմական, արտաքին), որպես մեկ ամբողջություն, դեռ չեն ձևավորվել: Ճիշտ է՝ սպառազինության ու ռազմական տեխնիկայի առումով Ադրբեջանը վերջին տարիներին լուրջ համալրում է ապահովել, իսկ նավթային գործոնը Ադրբեջանին լրացուցիչ վստահություն է ներշնչում, սակայն դա դեռ չի նշանակում, որ նա պատրաստ է պատերազմի:

Հարցազրույցը՝ Լուսինե Հակոբյանի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica