close
Եղանակը Երևանում
3 Հունիսի 2020
+18°
+25°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հնս 2020
USD1482.49
GBP1606.25
EUR1539.28
RUB17.02
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ոչ»-ը դա «չէ»-ն է, իսկ «չէ»` նշանակում է ոչ էական. Գալուստ Սահակյանի գոհարներից

Քաղաքական

4 Սեպտեմբերի 2015, 15:36
 «Ոչ»-ը դա «չէ»-ն է,  իսկ «չէ»` նշանակում է ոչ էական. Գալուստ Սահակյանի գոհարներից

Այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, պատասխանելով Սահմանադրական փոփոխությունների ու դրա դեմ ստեղծված «Ոչ» շարժման մասին հարցին, որին միացել է նաև «Ժառանգություն» կուսակցությունը, լրագրողներին ասաց. «Մենք որևէ մեկին չենք համոզում: «Ոչ» արտահայտություն չկա, դա «չէ»-ն է, իսկ «չէ»` նշանակում է ոչ էական»:

Ըստ ԱԺ նախագահի` սահմանադրական փոփոխությունների դեմ ստեղծվող շարժումը ընդամենը կուսակցական իմիջի բարձրացման նպատակ է հետապնդում:

Հարցին` տեղյա՞կ է, արդյոք, որ Ռոբերտ Քոչարյանը ևս հնարավոր է միանա «Ոչ» շարժմանը, ասաց, որ Քոչարյանը դեռևս հրապարակային հայտարարություն չի արել դրա վերաբերյալ: «Ժողովուրդը «Դեմ»-ին սովորել էր, բայց «Ոչ»-ը դեռևս ես էլ չեմ հասկանում»,- ասաց ԱԺ նախագահը:

Լրագրողների ճշտող հարցին` հնարավո՞ր է, որ Ռոբերտ Քոչարյանը գլխավորի սահմանադրական փոփոխությունների դեմ իրականացվող շարժումը, պատասխանեց. «Հայաստանի երկրորդ նախագահը, որպես պատմական դեմք, բավական ուժեղ դեմք է, բայց քաղաքացիական հասարակության ու քաղաքական դաշտում ուժեղներն ունենում են ուժեղ թիմ: Չեմ կարծում, որ ուժեղ թիմ ունի»:

Իսկ ի՞նչ պաշտոնում է իրեն տեսնում սահմանադրական փոփոխություններից հետո, ԱԺ նախագահը պատասխանեց. «Գալուստ Սահակյան պաշտոնում»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica