close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2018
+6°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թե ինչպես են հայրենական մամուլում ձևավորվում «լուրերն» ու «վերլուծականները»

Բլոգեր

28 Օգոստոսի 2015, 13:30
 Թե ինչպես են հայրենական մամուլում ձևավորվում «լուրերն» ու «վերլուծականները»

Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որպեսզի հասկանանք, թե շատ դեպքերում ինչպես են հայրենական մամուլում ձևավորվում «լուրերն» ու «վերլուծականները»՝ մի դեպք պատմեմ:

Օրեր առաջ, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դահլիճում, պետք է հանդիպում լիներ Վենետիկյան հանձնախմբի և ՀՀ քաղաքական ու հասարակական ուժերի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը սկսելու էր առավոտյան ժամը 10:00-ին: ՀՅԴ կողմից, բացի Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանից, ԳՄ-ի անդամներ Աղվան Վարդանյանից, Արսեն Համբարձումյանից ու Արծվիկ Մինասյանից՝ մասնակցում էինք նաև ես ու Սուրեն Պարսյանը: Ես, իմ սովորության համաձայն՝ վաղ էի եկել հանդիպման վայր: Հետո սկսեցին ժամանել տարբեր քաղաքակաքն ուժերի ներկայացուցիչներ: ՀՅԴ-ից, ինձնից հետո՝ եկան Արծվիկ Մինասյանն ու Սուրեն Պարսյանը: Դահլիճում սեղանները դասավորված էին ուղղանկյան տեսքով, որտեղ առաջնային շարքում նստողների համար նախատեսված էին խոսափողներ:

Բնականաբար այդ շարքում պետք է նստեին այն անձիք, ովքեր հարց ու պատասխան էին ունենալու Վենետիկյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ: Բայց նստատեղերը նշագրված չէին, թե որտեղ ով և որ քաղաքական ու հասարակական ուժի ներկայացուցիչներն են նստելու և ով որտեղ ուզում էր, ազատ տեղ գտնում՝ նստում էր: Երբ առաջարկվեց, որ սկսենք տեղավորվել դահլիճում, Վենետիկյան հանձնախմբից աջ դասավորությամբ, նստեցին ՀԱԿ ներկայացուցիչները, հետո նստեցին ԲՀԿ ներկայացուցիչներից, այնուհետև՝ ՀՀԿ ներկայացուցիչները, իսկ նրանցից աջ՝ ՀՅԴ-ից այդ պահին դեռևս ժամանած Արծվիկ Մինասյանը:

Արծվիկ Մինասյանից աջ տեղերն ազատ էին և պետք է այնտեղ նստեին դեռևս ժամանող ՀՅԴ ևս երեք ներկայացուցիչներ: Այնուհետև միանգամից դահլիճ շատ մարդ մտավ ու բոլորը սկսեցին զբաղեցնել ազատ տեղերը: Արծվիկից աջ նստեցին ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի՝ ավելի ուշ ժամանած ներկայացուցիչներ, այնուհետև՝ Ժառանգության ներկայացուցիչները, հետո ՀԿ-ների ներկայացուցիչներ: Ամենաձախ կողմում նստել էին ՕԵԿ-ի ներկայացուցիչները: Առաջնային շարքում թափուր էին մնացել ընդամենը մի քանի տեղեր: Ես ու Սուրեն Պարսյանը, հասկանալով, որ մի քանի րոպեից այլևս առաջնային շարքում ազատ նստատեղ չի մնալու, պահելու նպատակով՝ մեր ձեռքի պայուսակներով ու բջջային հեռախոսներով, զբաղեցրեցինք առաջնային շարքի երեք տեղեր՝ Արսեն Համբարձումյանի, Աղվան Վարդանյանի ու Արմեն Ռուստամյանի համար: Եվ երբ նրանք եկան՝ այլևս այլ տեղ չկար առաջնային շարքում՝ բացի իրենց համար պահված տեղերից:

Ստացվեց այնպես, որ ակամա Արծվիկ Մինասյանը մնաց նստած ճակատային շարքում՝ անջատ ՀՅԴ մյուս ներկայացուցիչներից: Ինչևէ, չմանրամասնեմ հանդիպման ընթացքը: Եվ երբ երեկոյան բացեցի լրահոսը՝ սկսեցին աչքի զառնել այնպիսի նյութեր, որտեղ, վերնագրերից սկսած գրում էին, թե Արծվիկ Մինասյանը նեղացած է ՀՅԴ-ից և նստել էր առանձին: Ու այս ոգով՝ տարբեր «վերլուծություններ»: Այսպիսի նյութեր գրող «խելացի» լրագրողներին մի բան կառաջարկեմ. ոչխար պահեք: Ավելի օգտակար կլինեք հանրության համար»:

Ի՞նչն ենք պաշտպանում...
16 Նոյեմբերի 2018, 21:45 Ի՞նչն ենք պաշտպանում...
Տեղումներ` թաց ձյան տեսքով
16 Նոյեմբերի 2018, 18:01 Տեղումներ` թաց ձյան տեսքով
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica