close
Եղանակը Երևանում
23 Նոյեմբերի 2017
+2°
+4°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Նմբ 2017
USD1483.75
GBP1640.87
EUR1568.65
RUB18.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պատերազմի հետքերը միշտ զգացնել են տալու

Անտեսված ձայներ

26 Օգոստոսի 2015, 18:20
 Պատերազմի հետքերը միշտ զգացնել են տալու

Օնիկ Լիսանյանը Ծափաթաղի առաջին բնակիչներից է: Գյուղում գրեթե 80 տոկոսը փախստականներ են՝ Ադրբեջանի Կուշչի գյուղից: Օնիկ պապը Վարդենիսից է: ԽՍՀՄ տարիներին աշխատել է Շորժայի երկաթգծում` ադրբեջանցիների հետ:

Նշում է, որ խորհրդային հասարակարգի դաստիարակությունն էր իրենց մեջ. կար համերաշխություն: Ադրբեջանցիների շրջանում կային նաև ազգայնամոլները, որոնք պետք եղած ժամանակ ցույց էին տալիս դա:

Վերաբնակեցման տարիներին Օնիկ պապը կնոջ հետ միասին հաստատվել է Ծափաթաղ գյուղում՝ փախստականներին օգնելու նպատակով: Կինը բուժքույր է եղել: Նրա ներկայությունը գյուղում անհրաժեշտություն էր: «Ծեծվածներ շատ կային` անտուն, անշոր, անօթևան: Բոլորին սկսեցինք տեղավորել, բուժօգնություն ցուցաբերել: Երկրաշարժ էր նաև, շատ խառը իրավիճակ էր»,- հիշում է Օնիկ Լիսանյանը:

1988-89թթ. գյուղում ձևավորվել է առաջին ինքնապաշտպանական ջոկատը, որի անդամ է եղել նաև Օնիկ պապը: Գյուղում այժմ պատերազմում զոհվածների հուշաքար կա: Ժամանակ առ ժամանակ գյուղացիներըն այցելում են, հիշում իրենց մարտական ընկերներին ու դժվարությամբ անցած ճանապարհը: «Քանի որ ընտանիքս՝ կինս, երեխաներս, ստեղ էին, ուրիշ հնար չունեի: Գիտեք` մարդ պետք է էդ հողի մեջ, որ ապրում ա, ունենա իր արմատները, որ կարողանա էդ հողի համար արյուն թափել»,- ասում է Օնիկ պապը:

Պատերազմի հետքերը գյուղում դեռևս մնացել են, և որ ամենավտանգավորն է` զինամթերքի տեսքով: Օնիկ պապը պատերազմից վերադարձել է, ինչպես ինքն է նշում` իր ոտ ու ձեռով: Սակայն պատերազմից 25 տարի անց` խաղաղ պայմաններում, Օնիկը պապը ականի պայթյունի հետևանքով կորցնում է ձախ ձեռքի երկու մատները: «Ծովի ափից գտա մի հատ իր, բայց, իհարկե, կասկածներ կային, որ դա ռազմամթերք է: Բայց կարծեցի, որ, ջրի մեջ մնացած երկար ժամանակ, խունացած կլինի: Վերցրեցի, ձեռքիս մեջ պայթեց` հակատանկային մինի պայթուցիչ էր: Իմ մատները կտրվեցին, և մեկ տարի մնացի կուրացած»,- պատմում է նա:

Մինչև այժմ էլ հանրապետության տարբեր վայրերում շարունակում են հայտնաբերվել պատերազմի տարիներից մնացած տարբեր զինամթերք, որոնք շատ հաճախ մարմնական լուրջ վնասվածքներ են հասցնում դրանք գտնողներին:

Օնիկ պապն այժմ ուրախ է, որ անգամ 20 տոկոս տեսողությամբ կարողանում է վարել իր տնտեսությունը: Գյուղի հայտնի մեղվապահներից է: Ընդամենը 3 փեթակ ունի, բայց չի սահմանափակվում ունեցածով: Ասում է՝ կարևորը երկինքը խաղաղ լինի, մենք կստեղծենք, կապրենք:

ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի
23 Նոյեմբերի 2017, 12:06 ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica