25-ամյա երիտասարդին կացնահարելու մեջ կասկածվում է հարազատ եղբայրը
Իրավունք

Մալաթիայի իր տանը 25-ամյա Վլադիմիր Կարապետյանին կացնահարելու գործով ոստիկանության Մալաթիայի բաժին է բերման ենթարկվել Վլադիմիր Կարապետյանի հարազատ եղբայրը: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից՝ նշելով, որ երիտասարդը փախուստի չի դիմել:
Yerkir.am-ի տեղեկություններով սպանության կասկածանքով բերման ենթարկվածը խոստովանել է մեղքը և պատմել մանրամասները: Մեր տեղեկություններով՝ վերջինս հոգեկան խնդիրներ ունի և հենց այդ պատճառով էլ ժամանակին կիսատ է թողել ծառայությունը:
Հիշեցնենք, որ սպանված երիտասարդին հայտնաբերել էր մայրը: Վլադիմիր Կարապետյանն ամուսնացած չէր, բնակվում էր եղբոր հետ, նա նախկինում դատապարտված է եղել: