close
Եղանակը Երևանում
24 Նոյեմբերի 2017
+1°
+3°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Նմբ 2017
USD1483.99
GBP1645.01
EUR1574.40
RUB18.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փլվող տան ամուր ընտանիքը

Անտեսված ձայներ

31 Հուլիսի 2015, 18:20
 Փլվող տան ամուր ընտանիքը

Կուշչի գյուղից Ծափաթաղ` դատարկ գրպանով. Ամյանների ընտանիքը մեկն է այն տասնյակ ընտանիքներից, որ Դաշքեսանի շրջանից տեղափոխվել են Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղը:

Մակիչ պապը երկաթի հանքի գործարանում աշխատել է որպես փականագործ: Սումգայիթի դեպքերի մասին լսել է միայն հեռուստացույցով: Ասում է՝ իրենց շրջանում վիճակը համեմատաբար խաղաղ էր` «ադրբեջանցիք ժողով էին անում իրանք իրանց մեջ»: 

Ամյանների ընտանիքը երկու երեխաների հետ հեռացել են բնակավայրից: Հաջողվել է բնակարանը փոխել ադրբեջանցու հետ: Տանիք ունեին, բայց օրվա հաց գտնելը ընտանիք համար մեծ խնդիր էր: «Ես գնացել եմ, ֆերմայում աշխատել եմ: Ինչի՞ համար, մի կովի խաթր, որ աշխատավարձ չստանամ, մի կով կարանամ վերցնեմ, էդ մի կովը կթեմ, պանիր անեմ, մածուն անեմ: Էն ա` կարտոշկեն էլ կար: Ու տենց կարտոշկեն խաշել ենք, պանիրով կերել, մեր գոյությունը պահել»,- հիշում է Լուսիկ Ամյանը:

Մակիչ պապն էլ երկաթգծում 3 տարի աշխատել է, հետո ցուլը հարվածել է ու էլ ի վիճակի չի եղել շարունակել:

Ամյանների օգնող ուժը թոռներն են, այն էլ` միայն ամառվա սեզոնին: Մնացած ընթացքում իրենք են իրենց գլխի տերը: «Ստեղ ի՞նչ ա իմ օրը, ոնց որ ձուկը հանես ավազի վրա, ասես` ապրի: Կապրի՞ էն ձուկը»,- նշում Լուսիկ տատը:

Գյուղի կիսադատարկ լինելը, որքան էլ տարօրինակ է, Ամյաններին օգուտ է: Նրանք խոտ չունեն` կովը պահելու համար, ստիպված են հարևանի դատարկ մնացած այգիների խոտը հավաքել:

«Ստիպված ենք հարևանի տունը նայել: Գողություն չի, բան չի: Իրանք չեն բաշարում էդ խոտը քաղեն, դե ինձ էլ մի կով ունեմ, ստիպված պիտի էդ խոտը քաղեմ: Էն մի հարևանինն ենք նայում, էլի խոտի համար, որ էդ մի կովի գոյությունը պահենք, կովն էլ մեզ պահի: Թե չէ ուրիշ եկամուտ ինձ չունեմ: Ենթադրենք` 25.000 դրամ թոշակ են տալիս: Ես էդ փողով ի՞նչ անեմ: Գազ եմ փոխում `14-15.000 դրամ տալիս, ալյուրի համար` 13.000 դրամ տալիս, դե գնա, ապրի: Չես կարում, որ մի հատ մարոժնի առնես, ուտես, էս շոգին սիրտս ուզում ա»,- պատմում են ամուսինները:

Ամյանների համար օրհասական խնդիր է դարձել փլվող տունը: Ամեն օր աղոթում են, որ հանկարծ ուժեղ քամի չլինի: Գյուղապետին էլ են դիմել, մարզպետին էլ: Մակիչ պապը ցույց է տալիս, թե ինչպես են տան պատերը ճաքել, ու ուր որ է` փլվելու են: Երկու տարվա ընթացքում բազմաթիվ խոստումներ են լսել: Ժամանակն անցնում է: Տան պատերի թուլանալուն զուգահեռ, թուլանում է նաև հույսը: Սակայն Ամյանների ընտանիքը հուսով է, որ տան պատերը մի օր իրենց ընտանիքի նման ամուր կլինեն` կօգնեն իրենց: 

Թունավորում Ծիլքարում
24 Նոյեմբերի 2017, 15:11 Թունավորում Ծիլքարում
ՀՄԸՄ-ի շաբաթ՝ Հայաստանում
24 Նոյեմբերի 2017, 11:33 ՀՄԸՄ-ի շաբաթ՝ Հայաստանում

yerkir.am

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica