close
Եղանակը Երևանում
23 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնվ 2019
USD1485.17
GBP1626.55
EUR1551.15
RUB17.29
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մահացել է լիբանանահայ բանաստեղծ Սարգիս Կիրակոսյանը

Մշակույթ

22 Հուլիսի 2015, 10:37
 Մահացել է լիբանանահայ բանաստեղծ Սարգիս Կիրակոսյանը

Երեկ գիշեր մահացել է լիբանանահայ մտավորական, բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ Սարգիս Կիրակոսյանը:

Սարգիս Կիրակոսյանը երկար տարիներ հայ գրականություն է դասավանդել Համազգայինի Մ. և Հ. Ասլանյան ճեմարանում և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքում: Համազգային կրթամշակութային միության Լիբանանի շրջանային վարչության անդամ էր:  Նա Բեյրութում հրատարակվող «Բագին» գրական հանդեսի փոխխմբագիրն էր և «Ազդակ» օրաթերթի գրական էջի խմբագիրը: 

2015թ. մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է «Մովսես Խորենացի» շքանշանով:   

Yerkir.am-ի խմբագրակազմը ցավակցում է վաստակաշատ մտավորականի ընտանիքին, հարազատներին  և գաղափարակից ընկերներին:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica