close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեզ հետեւում են

Հարթակ

10 Հուլիսի 2015, 17:10
 Մեզ հետեւում են

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասած խոսքերը սպառնալիքի տպավորություն են թողնում: Հիշեցնենք` Մեդվեդեւը Աբրահամյանին ասել է. «Մենք ուշադիր հետեւում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանում, քանի որ դուք մեր հարեւանն եք, դաշնակիցը, մոտ պետությունը, եւ մեզ համար, իհարկե, միեւնույն չէ` ինչպես են զարգանում իրադարձությունները բարեկամական երկրում»:

Նախ` այնպես է ստացվել, որ Ռուսաստանի հարեւան, դաշնակից, մոտ պետություն լինելն արդեն իսկ սպառնալիք է ժամանակակից աշխարհում: Եվ եթե, այս ամենին գումարած, Ռուսաստանը նաեւ ուշադիր հետեւում է տվյալ երկրներում տեղի ունեցող իրադարձությունների զարգացումներին, դա գրեթե նույնն է, որ ասենք` Ռուսաստանը ուշադիր հետեւում է իրադարձությունների զարգացումներին մեզնից ավելի հարեւան եւ մոտ պետություն Ուկրաինայում:

Բայց այստեղ դիվանագիտական նրբություն էլ կա. բանն այն է, որ միջպետական նման երկխոսությունների ժամանակ կողմերը հաճախ, որպես կանոն, իրար ասում են ոչ թե այն, ինչն այդպես է, կամ ինչը, իրենց կարծիքով, այդպես է, այլ այն, ինչը պետք է այդպես լինի: Այսինքն` չի բացառվում, որ, ասելով, թե «դուք մեր դաշնակիցն եք», Դմիտրի Մեդվեդեւը Հովիկ Աբրահամյանին հիշեցնում է Ռուսաստանի դաշնակից լինելուց բխող մեր պարտավորությունները եւ ակնարկում, որ Հայաստանն իր ներսում տեղի ունեցող իրադարձությունները պետք է համակարգի եւ ուղղորդի` ելնելով Ռուսաստանի դաշնակիցը լինելու հանգամանքից: Այսինքն` Մեդվեդեւն այս պարագայում էլ սպառնում է` «դուք մեր դաշնակից եք» բառերով, ինչը, հասկանալի է, պարտավորությունների տակ է դնում դաշնակցին, որը, եթե այնպես չանի, ինչպես պետք է անի դաշնակիցը, ապա` «…Ռուսաստանն ուշադիր հետեւում է, թե ինչ է կատարվում Հայաստանում»: Իսկ սա սպառնալիք է. մենք հո առաջին անգամ բաց ծով դուրս եկած փոքրիկ լողորդ չե՞նք, որին ծնողները ուշադիր հետեւում են` ափին նստած:

Հովիկ Աֆյան

Դրուագ Մը… Վարանդին Հետ
19 Սեպտեմբերի 2020, 14:23 Դրուագ Մը… Վարանդին Հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica