close
Եղանակը Երևանում
23 Նոյեմբերի 2017
+0°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Նմբ 2017
USD1483.75
GBP1640.87
EUR1568.65
RUB18.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հովվի ընտանիքում դեռ սպասում են դիրքերից չվերադարձած որդուն

Անտեսված ձայներ

8 Հուլիսի 2015, 17:08
 Հովվի ընտանիքում դեռ սպասում են դիրքերից չվերադարձած որդուն

Սյունիքի Անգեղակոթ գյուղն է: Գյուղացիները հպարտությամբ են պատմում՝ Անդրանիկը եղել է այստեղ: Գյուղի կենտրոնում էլ կանգնեցրել են զորավարի արձանը, ով  իր խոժոռ հայացքով կարծես հսկում է պանթեոնում հանգչող` Արցախյան պատերազմում զոհվածների շիրիմները: 

Մեկ շաբաթ առաջ հարևան Գորայքի դիրքերում զոհված Արմանին էլ այստեղ հուղարկավորեցին՝ զինվորական կարգով:
Դիրքեր բարձրանալուց առաջ ծառայակիցներն այցելում են զոհված զինվորի շիրիմին: Ծառայակիցները հիշում են՝ վերջին անգամ Արմանին հերթափոխի օրն են տեսել:

«Մենք եկել ենք հենակետ, իրանք իջել են: Մեզ օգնում էր, վեշչերն էր թափում-բարձում: Նորմալ էր ամեն ինչ, ու անսպասելի լուրն ենք լսել»,- պատմում է ծառայակիցներից մեկը:

Կատարվածը բոլորի համար անսպասելի էր. այս հենակետերի հատվածում հանգիստ էր, վերջին մեկ տարվա ընթացքում կրակահերթեր առհասարակ չէին եղել:

Արմանի անավարտ ծրագրերի մասին պատմում է ծառայակից եղբայրը՝ Տիգրան Եփրեմյանը: Ասում է՝ Արմանը ծրագրել էր տունը վերանորոգել, երեխաներին մեծացնել, հասցնել իրենց նպատակներին, բայց…

Գյուղի ծայրամասում Արման Եփրեմյանի խարխուլ տունն է: Մեկ շաբաթ առաջ այստեղ էր նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Զոհված զինծառայողի ընտանիքին նախարարը հանձնել է Արիության համար մեդալը, որը հետմահու էր շնորհվել:
Արմանի մայրը խնամքով ցույց է տալիս մեդալն ու զինվոր որդու՝ դիրքերից բերված իրերը:

Հովվի ընտանիքում ծնված` 27-ամյա Արմանը մի տարի էլ չկար՝ անցել էր պայմանագրային ծառայության: Տիկին Նարգուշի վիշտը թարմ է: «Արմանս էր աշխատում բոլորիս համար: Ապրելակերպը մեր շատ վատ ա, չունենք էլ ապրելակերպ, որովհետև հիվանդ ա ամուսինս… Արմանը երկու որդի ունի, պիտի հնարավորություններով ապահովեինք էդ երկու երեխուս, որ ապրեն, մեծանան»,-արտասվելով պատմում է մայրը:

Արմանի երկու որդիների հետ «որբացավ» նաև նրա կինը՝ Արմինեն, ընդամենը 18 տարեկան  է… 15 տարեկանում Երևանից Անգեղակոթ հարս եկած Արմինեն դեմ էր ամուսնու ծառայությանը: «Վախենում էինք, բայց ստիպված ա գնացել, ասում էր` բա իմ երեխաներին ո՞վ պահի, հանուն երեխաների գնաց»,- պատմում է կինը:

Այրիացած կինը չի հարմարվել, ամեն պահի սպասում է, որ ուր որ է ամուսինը դիրքերից կվերադառնա: Վերջին անգամ նրան մինչև գյուղամեջ ճանապարհել է: «Մինչև գյուղամեջ ճանապարհեցի, ինքը զգում էր, որ հետ  չի գալու, ասեց` էրեխեքիս լավ կնայես, չգիտեմ` կգամ, թե` հետ չեմ գա»,- պատմում է Արմինեն:

Հայրը՝  Մայիս Եփրեմյանը,  որդու կորուստը լուռ է տանում:  52-ամյա հովիվը դարդերը ծխախոտով չի խեղդում… Անթարթ նայում  է սահմանի սարերին ու դաշտերին: Որդու մանկությունն այստեղ է անցել, տեսնես` թոռները գյուղում կմնա՞ն:     

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ 

Երբ են դադարելու տեղումները
22 Նոյեմբերի 2017, 18:00 Երբ են դադարելու տեղումները
Էրդողանը մեկնել է Սոչի
22 Նոյեմբերի 2017, 16:40 Էրդողանը մեկնել է Սոչի
Ռոհանին մեկնել է Սոչի
22 Նոյեմբերի 2017, 13:04 Ռոհանին մեկնել է Սոչի

yerkir.am

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica