close
Եղանակը Երևանում
13 Հուլիսի 2020
+20°
+28°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի՞նչ անի Բիբինը

Քաղաքական

8 Հուլիսի 2015, 17:06
 Ի՞նչ անի Բիբինը

ՀԷՑ-ին ՀԾԿՀ-ն այսօր տուգանել է 60 մլն դրամով: Հիմա` ՀԷՑ-ի տնօրեն Բիբինը, հավանաբար, մտածում է, թե ինչպե՞ս մուծի այդ տուգանքը` թանկարժեք մեքենա՞ն վաճառի, կամ գուցե հոսանքի սակագնի բարձրացման նոր հա՞յտ ներկայացնի` միանգամից 60 դրամով բարձրացնելու պահանջով: Հիմնավորումը` «60 մլն դրամ տուգանք պետք է վճարենք եւ չենք կարողանում», ի՞նչ վատ հիմնավորում է, որ:

Ամեն դեպքում, Բիբինն այս ողջ պատմության մեջ միակ մեղավորը չէ: Չէ, նա, իհարկե, կարող էր ավելի լավ տնօրինել ՀԷՑ-ը, ինչը, փաստորեն, չի արել, քանի որ այս ընկերությունը պարտքերի մեջ է: Բայց, այնուամենայնիվ, նա այնքան էլ մեղք չունի, որ ազգանունը Բիբին է, կամ որ «էլեկտրիկ Երեւան»-ի ոխերիմ թշնամի էլեկտրիկ Էդոն թաղի մեծ խանութի հետ պայմանավորվել է, որ այն հոսանքի փողի կեսը մուծի, բայց մի քսան հազար ամիսը տա Էդոյին:

Առհասարակ, ճիշտ եւ արդար կլիներ, եթե Բիբինն էլեկտրիկների ընդհանուր ժողով աներ, որտեղ պարտավորեցներ բոլոր նման էլեկտրիկներին մուծել եւ հավաքագրել այս 60 մլն դրամը: Բայց, քանի որ բոլոր նման էլեկտրիկներին չես կարող հայտնաբերել, եւ, որովհետեւ Բիբինը մի տեղ երկու ժամից ավելի նստելու հավես չունի, հատկապես` այդ ընթացքում հարցերին պատասխանելով, ապա առաջարկությունն անհնարին բան է:

Ուրեմն էլ որտեղի՞ց գտնել եւ մուծել 60 մլն դրամը: «Կրեմլից» տարբերակը միանգամից հանում ենք, քանի որ Մոսկվան, որպես կանոն, վերցնում է, ոչ թե տալիս: «ՀԷՑ-ի բյուջեից» տարբերակը, կարծես, չի էլ քննարկվում, քանի որ այն դատարկ է: «Բիբինի գրպանից» տարբերակն էլ արդարացի չէ, քանի որ միայն նա չէ մեղավոր, ուրեմն` որտեղի՞ց:

Կա, իհարկե, տարբերակ` «կառավարության պահուստային ֆոնդից», բայց, դե, կառավարությունն ինչո՞ւ պետք է ՀԷՑ-ի տուգանքը մուծի: Մնում է, ուրեմն, մեկ տարբերակ` զանգահարել Հունաստան եւ հույների հետ խորհրդակցել «Ինչպե՞ս փող չտալ» թեմայի շուրջ: Չնայած շատ հեռու գնալ պետք չէ, հատկապես, որ Հունաստան հեռախոսազանգը կարող է թանկ արժենալ պարտքերի մեջ խրված ՀԷՑ-ի համար: Կարելի է հոսանք ծախսող հայաստանյան խոշոր գործարարների հետ նույն հարցով խորհրդակցել:

Այդուհանդերձ, ի՞նչ արժե Բիբինի մեքենան:

Հովիկ Աֆյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica