close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2018
+26°
+33°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2018
USD1483.14
GBP1613.68
EUR1549.86
RUB17.16
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ծափաթաղ. փակ դռների ետևում միակ բնակիչը քամու սուլոցն է

Անտեսված ձայներ

30 Հունիսի 2015, 15:28
 Ծափաթաղ. փակ դռների ետևում միակ բնակիչը քամու սուլոցն է

ԽՍՀՄ վերջին տարիներին Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղը հիմնականում բնակեցված է եղել ադրբեջանցիներով: 1988-89թթ. նրանք Ադրբեջանից գաղթած հայերի հետ տները փոխանակեցին կամ վաճառեցին ու հեռացան Ադրբեջան: Վերաբնակեցվածներն հիմնականում Դաշքեսանի Կուշչի գյուղից են, շատ կային Բաքվից և այլ քաղաքներից:

Քաղաքից գյուղ տեղափոխվելը և գյուղական կյանքով ապրելը դժվար էր: Չկար խորհրդատվություն, թե ինչպես ադապտացվեն նոր պայմաններին. անտեսված էին և լքված: «Իրենց տարածքներից տեղափոխվել էին, արմատները շատ չէին այս հողմի մեջ ձգված: Չվողների նման էին և գերադասեցին հիմնականում քաղաքային մասերը, գյուղում չկարողացան մնալ»,- նշում է ծափաթաղցի Օնիկը:

Գյուղի դատարկվելու հիմնական պատճառնորից մեկն արդեն ավանդական դարձած սոցիալական խնդիրներն են: Գյուղում երիտասարդներին մատների վրա կհաշվես. 6-7 երիտասարդ, ովքեր հիմնականում անցել են պայմանագրային ծառայության: Գյուղում նախկին 250 տնտեսությունից մնացել է մոտավորապես 70- ը: Մյուսների դռները փակ են. այդտեղ միակ բնակիչը քամու սուլոցն է: 

Ըստ գյուղացիների` թաղամաս կա, որտեղ 30 տնտեսությունից 4-ն է մնացել: Ծառերը մշակող էլ չի մնացել: Արարատյան դաշտավայրի համեմատ` այստեղ 20 օր ուշ է միրգը հասնում: Բայց նշում են, որ իրենց մրգի համն ուրիշ է: «Տոննաներով խնձոր ու տանձ թափվում ա` բառից բուն իմաստով, նեխում ա: Ես հավաքեմ 3 տոննա, 4 տոննա ինչ անեմ, ո՞ւր տանեմ, ո՞ւմ վաճառեմ: Բերքը թափվում, կորում-գնում ա»,- պատմում է Օնիկ պապը:

Գյուղի անվանումը՝ Ծափաթաղ, նշանակում է բարդիների թաղ, սակայն այսօր ջրի սակավության պատճառով նույնիսկ բարդիներն են չորանում:

Գյուղի հրատապ խնդիրներից մեկն էլ ճանապարհներն են: Գյուղացիներն արդեն կատակում են, թե հրդեհից 3 ժամ առաջ պետք է զանգահարես, որ հրշեջները գան, բայց, դե, իրենք գուշակներ չեն:

Գևորգ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ջերմաստիճանը կնվազի
18 Օգոստոսի 2018, 20:09 Ջերմաստիճանը կնվազի
Իրավիճակը՝ շփման գծում
18 Օգոստոսի 2018, 15:53 Իրավիճակը՝ շփման գծում
ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
17 Օգոստոսի 2018, 22:13 ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
Եղանակն՝ առաջիկա օրերին
17 Օգոստոսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica