close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+13°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կտրուկ փոփոխություններ` դեպի լավը. աստղաբանը հուշում է ելքը

Հասարակություն

29 Հունիսի 2015, 16:26
 Կտրուկ փոփոխություններ` դեպի լավը. աստղաբանը հուշում է ելքը

Հոկտեմբերի 16-ին մոլորակների փոքրիկ շքերթ է լինելու, որի հետ կապված էլ մի շարք փոփոխություններ են տեղի ունենալու. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը: Ըստ նրա` մինչ այդ էլ ունենք Արևի մասնակի խավարում /սեպտեմբերի 13-ին/, Լուսնի լրիվ խավարում /սեպտեմբերի 28-ին/, որոնք կտրուկ փոփոխությունների նշան են:

«Դեռևս 2013-ից ես նշում եմ, որ ՄՄ-ն, ԵՄ-ն կտրուկ տրանսֆորմացիաների են ենթարկվում, և այդ փոփոխությունները միայն այդ տարածքի վրա չեն ազդում, այլ նաև մեզ մոտ: Այն, ինչ տեղի է ունենում մեզ մոտ, առողջ երևույթ եմ համարում: Մենք բավական պարապ, գործազուրկ երիտասարդության խոշոր զանգված ունենք, որոնք իրենց թույլ են տալիս մի քանի օր շարունակ լինել փողոցներում: Սա արդեն մեծ հրահանգ է բոլորիս համար, կապ չունի, որ դաշտում ենք գտնվում»,- ասում է Հովհաննիսյանը:

Ըստ նրա` երիտասարդների այս ակտիվությունը պատահական չէ, քանի որ Առյուծի համաստեղության ներքո տեղի է ունենում ասուպների կտրուկ կուտակում, որոնք իրենց ազդեցություն են ունենում:  «Այդ փոփոխությունները տեղի կունենան այնքան ժամանակ մինչև նոր փուլի սկիզբ լինի, իսկ փոփոխություններն ավելի դրական են լինելու, քանի որ ավելի բարձր կենսական մակարդակ ապահովելու ցանկություն կա: Ես դեռևս վտանգավոր փոփոխություններ չեմ տեսել, հիմնական դժվարություններն արդեն վաղուց հաղթահարել ենք»,- ասաց Հովհաննիսյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica