close
Եղանակը Երևանում
19 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հլս 2019
USD1476.41
GBP1594.04
EUR1535.10
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ես էլ եմ ամեն օր գնում այնտեղ, բայց ոչ` որպես Միքայել Պողոսյան, այլ` որպես շարքային քաղաքացի

Հասարակություն

26 Հունիսի 2015, 13:10
 Ես էլ եմ ամեն օր գնում այնտեղ, բայց ոչ` որպես Միքայել Պողոսյան, այլ` որպես շարքային քաղաքացի

Դերասան Միքայել Պողոսյանը ոգեւորված է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող երիտասարդներով: «Ես այնքան ոգևորություն եմ զգում, որ չեք էլ պատկերացնի` որքան ուրախ եմ մեր երիտասարդներով»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ըստ դերասանի` երիտասարդությունը վերջապես մեր ազգի արժանապատվությունը բացահայտեց և դա արեց կիրթ ու անձնազոհ: «Ինչպես իրենք են ասում` մեծերն այստեղ գործ չունեն անելու: Ես շատ ոգևորություն եմ ապրում, իրոք: Պետք է շարունակել պայքարը, անպայման մի բան կստացվի: Ամենակարևորը` մեր ղեկավարությունն էլ, իր հերթին, ինչքան էլ դժվար պայմաններ են ի հայտ եկել, պետք է գիտակցի, որ այս ամենը մեր ազգի առողջացման մի նոր փուլ է, որը սկսվեց ապրիլի 24-ից, և այդ ոգևորությունը վերածվեց այսպիսի արժանապատվության պայքարի»,- ասաց Պողոսյանը:

Նա նշեց նաև, որ ինքն ակտիվիստների կողքին է ոչ միայն հոգեպես: «Այս օրերին ես միշտ էլ գնում եմ այնտեղ, ուղղակի ժողովրդի մեջ եմ լինում, չեմ գնում տեսախցիկների մոտ: Ես այնտեղ գնում եմ ինձ համար ու դառնում եմ նրանցից մեկը, ոչ թե` որպես Միքայել Պողոսյան կամ հայտնի դերասան»:

Դրական Մեկնարկ
19 Հուլիսի 2019, 12:37 Դրական Մեկնարկ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica