close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2018
+3°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԲԱՔՈւ-2015. բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը պարտություն կրեց

Սպորտ

23 Հունիսի 2015, 14:51
 ԲԱՔՈւ-2015. բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը պարտություն կրեց

Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում քիչ առաջ ավարտվեց Նարեկ Աբգարյան - Վիլիան Տանկո մենամարտը: Ինչպես հաղորդում է հավաքականի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը,  միավորների չնչին տարբերությամբ մեր բռնցքամարտիկը պարտվեց:

«Դա մրցավարների կարծիքն է: Մենք միանգամայն այլ կարծիքի ենք: Չեմ կարող չգրել մի զավեշտի մասին: Ժամանակակից բռնցքամարտում կողային 5 մրցավարներից համակարգիչը ընտրում է 3-ի գնահատականը և վճիռը կայացնում` ելնելով այդ 3-ի գնահատականից: Այս մենամարտում Նարեկին հաղթանակ էին շնորհել Գերմանիայի, Լեհաստանի և Ֆիլիպինի ներկայացուցիչները: Սակայն համակարգիչը, ճակատագրի հեգնանքով, ընտրել էր Բրազիլիայի, Թունիսի և Գերմանիայի ներկայացուցիչներին: Իսկ Բրազիլիայի և Թունիսի ներկայացուցիչների կարծիքով` հաղթել էր մեր մրցակիցը: Ստացվեց 2-1` հօգուտ սլովակ բռնցքամարտիկի»,- ասաց Գիլոյանը:

Օդի ջերմաստիճանը չի փոխվի
18 Նոյեմբերի 2018, 16:27 Օդի ջերմաստիճանը չի փոխվի
Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica